Տուն ջրիմուռից
Ինքնատիպությունն ու գեղեցկությունն` իրենց հերթին, բայց այդ տան ամենամեծ առավելությունը բնության օգտակարությունից օգտվելն է:
Գերմանական Համբուրգ քաղաքում կառուցված այդ կանաչ բնակելիի համար ծախսվել է 5 միլիոն եվրո և ոչ թե գեղեցկության համար: Եզակի կառույցում տեղադրված Էլբայից հավաքված ջրիմուռներով լի հարյուրավոր ակվարիումները ոչ միայն որպես պատեր են ծառայում, այլև` ջեռուցման մարտկոցներ:
Ինչպես հավաստիացրել է դիզայներ Յան Վուրմը`
- Այս միկրոջրիմուռներն աճում են 10 անգամ ավելի արագ, քան հողի վրայի բույսերը: Մենք դրանցից ստանում ենք կենսազանգված, որից էլ ջերմություն է ստացվում:
Իսկ նախագիծն իրագործած Մարտին Քեռները մանրամասնել է.
- Մենք կանենում ենք պարզել, թե ինչպես կարելի է լույսի էներգիան օգտագործել էներգիայի ուրիշ տեսակ ստանալու համար:
Ջրիմուռային շինությունների զանգվածային կառուցման գլխավոր խոչընդոտը նախագծի թանկ լինելն է: Փոխարենը` «կանաչ» տեխնոլոգիաները համակարգի «ինքնավար» սպասարկում են ենթադրում: Դրանցում բնակվողները ստիպված չեն լինի վճարել ջեռուցման, գազի ու լույսի համար: Այդ բարիքներն արտադրվում են ինքնաբերաբար:
Էկոլոգիական հազվագյուտ այս նախագիծը շուտով կներկայացվի Համբուրգում անցկացվելիք շինարարական ցուցահանդեսում: