Հրատարակության է պատրաստվում
«Պատկերազարդ Աստվածաշունչ»
Դեռ հին իմաստուններից է այս խոսքը եկել-հասել մեզ. «Մարդը որքան առավել փոքր հասակից է աստվածճանաչողություն ունենում, այնքան առավել շնորհներով լեցուն ապագա է սպասում նրան»:
«Պատկերազարդ Աստվածաշունչը» այդ բարի նպատակի համար ստեղծված հանրաճանաչ գրքերից մեկն է:
1800-ական թվականներին գեղանկարչության պրոֆեսոր և փայտի վրա փորագրությունների մեծ վարպետ, գերմանացի Յուլիուս Շնոր ֆոն Կարոլսֆելդը ողջ Աստվածաշնչի ամենակարևոր դրվագների հիման վրա և Սուրբ Գրքից համապատասխան մակագրություններով` ստեղծեց 240 փորագրված նկարների մի պատկերաշար, որպեսզի հասարակ ժողովուրդն ու պատանիները առավել հաճույքով, հետաքրքրությամբ ու դյուրությամբ ծանոթանան սուրբգրային վկայություններին: Գիրքը մեծ խանդավառութ յամբ ընդունվեց քրիստոնյա ժողովուրդների կողմից և հրատարակվեց 100-ից ավելի լեզուներով: Հայերեն հրատարակվում է առաջին անգամ: Այս հրատարակությունը ընտանեկան մատյան է հիշեցնում, քանի որ հասցեագրված է թե´ փոքրերին և թե´ մեծերին` ծանոթագրությունների մեջ ներառելով աղոթքներ Նարեկացու «Մատյանից» ու «Սաղմոսարանից» և խրատներ, որ սուրբ առաքյալներն ու հայրերն են հանձնարարել:
Բաժանորդագրվել ցանկացողները կարող են զանգահարել` 010 53-96-47, 055 78-47-87: