ՄԻ՞ԹԵ ՄԱՍԻՍՆ ԱՅԴՔԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉ Է


 

Մասիսում առաջադրված 8 թեկնածուներից երկուսը` ինքնաառաջադրված անկուսակցականներ Ռազմիկ Մնացականյանը և Խորեն Արոյանը, մինչև գրանցումն, ինքնաբացարկ են հայտնել: Մասիսում քաղաքապետի պաշտոնին հավակնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 3 անդամ` Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, Դմիտրի Նազարյանը և Ավետիք Դալլաքյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ Տիգրան Ղամբարյանը և Նորայր Նահապետյանը: Ստացվում է, որ գրեթե աղքատության մեջ խարխափող այս քաղաքն այնքան գայթակղիչ է, որ միանգամից ութ հոգի հավակնում էին քաղաքապետի պաշտոնին...

Մասիսցիները պնդում են, որ բոլոր ԲՀԿ-ականները պիտի աշխատեն մեկի համար, իսկ այդ մեկը, հաստատ, գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանը չի լինելու, քանի որ վերջինս ամիսներ առաջ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պնդեց, որ ինքը հոգնել է և կենսաթոշակի է անցնելու: