Մեղվապարսն ինքնաթիռում
Ուրիշ ո՞վ, եթե ոչ փեթակատերը կարող էր մեղվանոցից նեղացած հազարանոց պարսը «հավաքել» օդանավի թևից, որպեսզի Պիտսբուրգի միջազգային օդանավակայանից Նյու Յորք մեկնող չվերթը չտապալվի (newsru.coΗ):
Մեղվապահ Սթիվեր Ռեպանսկին պարզաբանել է, որ մեղուների այդպիսի երամ ձևավորվում է այն պահին, երբ մեղվաընտանիքը չափից ավելի շատ է մեծանում և ծերացած թագուհին լքում է պարսը` իր հետ տանելով պարսի կեսը: Երբեմն հեռացողների թիվը հաշվվում է մինչև 25-30 հազար մեղու:
Ինքնաթիռը «շրջափակած» վայրի մեղուներին, իհարկե, չոչնչացրին, որովհետև այդ միջատները պաշտպանված են օրենքով: Ու դա առաջին միջադեպը չէր: 2007-ին Բրիտանիայից Պորտուգալիա թռչող Boeing-737-ի օդաչուները հանկարծ զգացել են, որ շարժիչներից մեկի աշխատանքը խաթարվում է: Հարկադիր վայրէջքից հետո պարզվել է, որ շարժիչի մեջ հսկայական մեղվապարս կա:
Աշխատասեր միջատները փաստորեն, երբեմն էլ հոգնում կամ խռովում են իրարից և լքում փեթակը` հազարանոց խմբով: Նրանց կարող է «դուր գալ» դիցուք ինչ-որ խանութ, գրասենյակ ու վայն եկել է տարել նման շինության մեջ գտնվողներին. այդպիսի «ոհմակի» խայթոցը ճակատագրական կարող է լինել: