ԴԱՍԱԴՈՒԼ`
ՕԳՆԱԿԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
ԵՊՀ մայր շենքի դիմաց երեկ տասնյակ ուսանողներ սկսել են նստացույց: Ուսանողները բարձրացրել են պաստառներ` «Տեր ենք, պահանջատեր ենք», «Պահանջում ենք հեռացնել Գևորգ Մելքոնյանին», «Երեսուն արծա՞թ, թե՞ հայրենիք» և այլ բողոքի կարգախոսներով: Ուսանողները նաև վանկարկում են` «Գևորգ, հեռացի´ր» ու նաև մյուսներին կոչ են անում միանալ իրենց նստացույցին: Համալսարանի դիմաց ոստիկանները շատ չեն:
Նստացույցի մասնակիցները նշում են, որ համալսարանի վարչակազմի կողմից որևէ արձագանք չի եղել. որևէ մեկը չի մոտեցել իրենց և զրուցել բարձրացված հարցերի շուրջ: Ուսանողները հավաստում են, որ մտադիր են շարունակել ակցիան, մինչև իրենց պահանջների կատարումը: Նրանք նաև հավելում են, որ այսօրվա ակցիան շարունա կելու են` մինչև համալսարանական դասերի ու անցուդարձի ավարտը:
Նշենք, որ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի պահվածքը խիստ վիրավորել է ուսանողությանը, մինչդեռ բուհի ղեկավարությունն այդպես էլ չի կամենում համապատասխան գնահատական տալ Մելքոնյանի արարքին: Արդյո՞ք նման մարդիկ շա˜տ են պետք մայր բուհին...