ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ 


 

Եղել են «որձ» կովերի մակարդակին

Հրանտ Բագրատյանը կարծում էր, թե Հայաստանի բնակչության կեսից ավելին տնտեսագիտական համալսարան է ավարտել, բայց ընտրություններից հետո հասկացավ, որ ընտրողների 98 տոկոսը քաղտնտեսությունից հասկանում են այնքան, որքան էգ կովերը:

Հոգևոր «ընտրակաշառք»

Րաֆֆին ժողովրդի մի զգալի մասին «կաշառեց» մեկ հատիկ բարև բառով:

Ըստ ԿԸՀ-ի` հոգևոր ընտրակաշառքը քրեորեն դատապարտելի չէ:

Գրագողություն

Ասում են` Գարսիա Մարկեսը բողոքի նամակ է հղել մեր «էպոսագետին»` իր խոսքերն արժեզրկելու առիթով:

- Եթե հավատում էիր, որ վերևն Աստված կա, քո թեկնածությունը չպետք է դնեիր և հետո էլ ահաբեկչություն չպատվիրեիր:

Բարև և մնաս բարով...

Սևակի ոճով

Թե կուզես լռիր,

Թե կուզես ոռնա,

Թե կուզես բարձով բերանդ խցի´ր,

Թե կուզես ոտքով հարվածիր բարձին...

Պատահաբար են ԲԱՐԵՎՈՒՄ մարդկանց,

Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս:

ԲՀԿ-ն` «Ժառանգության»-ը

«Ոսկե հորթը» ֆիլմի ոճով

- Լա´վ, բա ծանրաձողե՞րը ինչու գողացաք:

- Կարծեցինք, թե դրանց մեջ էլ քվեներ կան: 

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ