Կբոյկոտե՞ն
Պարզվում է` Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը որոշել է չգնալ Սոչի` Օլիմպիադա: Նա այս կերպ է արտահայտում իր բողոքը` ընդդեմ Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման և ընդդիմության ղեկավարների նկատմամբ կիրառվող ճնշումների:
Ու ահա «Վաշինգտոն պոստի» մեկնաբան Ջենիֆեր Ռուբինը ոչ միայն հիացել է այդ որոշմամբ, այլ կարծիք է տարածել, որ Օբաման և Կոնգրեսը նույնպես պետք է բոյկոտեն Ձմեռային օլիմպիադան:
Մարզիկներն այսպես թե այնպես` մասնակցելու են Խաղերին, բայց քաղաքական գործիչների մասնակցություն պարտադիր չէ.
- Ռուսների հանդեպ հանդուրժողականության պատճառ չկա. չի կարելի նրանց թույլ տալ` վայելելու «միջազգային ընկերակցության» պատվացույց (օվացիա),- գրել է մեկնաբանը:
Հետո նա մանրամասնել է իր այս կարծիքը` հիշեցնելով, որ Ռուսաստանն օգնել է Իրանին` նրա միջուկային ծրագրով, Ուկրաինային ստիպել է երես թեքել Եվրոպայից, ճնշել քաղաքական այլախոհությունը և զինել է զանգվածային մարդասպան Բաշար Ասադին:
- Ոչ մեծ, բայց արտահայտիչ ժեստ կլիներ, եթե Օբամայի վարչակարգը և Կոնգրեսի բոլոր անդամները արհամարհեն Սոչին...,- հորդորել է Ռուբինը և կոչ արել` - Մնալ տանը և «ո´չ» ասել Պուտինին: