Նամակ` թույնով
Ասում են, չէ՞. կնոջը փնտրեք բոլոր արտառոց արարքներում: Ու թե նրանց «անտես ձեռքը» ջերմացնում է լավ գործերի դեպքում, ապա, կանացի չարությունն ու նենգամտությունը, թերևս, սահման չունի: Ահա այս մեկը` Շենոն Հեսս Ռիչարդսոնը նամակ է ուղարկել Միացյալ Նահանգների նախագահին` ռիցին թունավոր նյութ ծրարելով (տեղեկացրել է ABC հեռուստաալիքը):
Նախկին արտիստուհին երկու օր առաջ Թեքսասի նահանգի Թեքսարկանա քաղաքի դատարանում իրեն մեղավոր է ճանաչել այնպիսի նյութեր պահելու համար, որոնք օգտագործել է որպես զենք:
Մեղսավորությունը հաստատվելու պարագայում` կնոջը ցմահ բանտարկություն է սպառնում: Սակայն, քանի որ նա համագործակցում է հետաքննչական մարմնի հետ, դա կարող է պատժաչափը կրճատել մինչև 18 տարի:
Նախագահ Օբամայից բացի, նույն կնոջից թունավորված նամակներ են ստացել նաև Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և նրա կողմից ստեղծված «Քաղաքապետերն` ընդդեմ ապօրինի զենք կրելու» հասարակական կազմակերպության ղեկավար Մարկ Գլեյզը:
Ցնորամտությո՞ւն, չար կատա՞կ: Իհարկե` ոչ: