Նվեր սիրուհուն. 100 կգ փող
Դեռ մի քիչ էլ ավելի: Իր սերն այսպես է արտահայտել Չինաստանի բնակիչը` հարսնացուին 102 կգ փող նվիրելով: Այդքան է կշռել 8,88 միլիոն յուանը (մոտավորապես 1,4 միլիոն դոլար) (գրել է The Sun-ը):
Այդ գումարն աղջկան հասցրել են մեքենաներով, որոնք բեռնված են եղել բամբուկե կողովներով ու տուփերով: Մեքենաների երթն առաջնորդել է մարզական MΖserΖti ավտոմոբիլը:
Հայտնի չէ, թե աղջիկն ինչպես է ընդունել նվերը, բայց հայտնի է, որ սիրահարված զույգը ապահովված ընտանիքներից են` Չժեցզյան գավառից: Ինչպես նշել է AFP-ն` երկրի արևելքում գտնվող այս գավառում ավանդույթ է թանկարժեք և առատ նվերներ տալը: