Բուդդիստական սեր` կալանավորներին


Յոգայով հրապուրված իրավաբան Ջիմ Ֆրիմանը այդ արևելյան օգտակար պրակտիկան կամենում է տարածել ամերիկյան Տեխասի կալանավորների շրջանում: Փաստաբանը, չխնայելով իրեն, պատրաստ է ամեն օր այցելել և պարապմունքներ անցկացնել մինչև 3 բանտերում: Նա վստահ է, որ յոգան հանցագործներին կօգնի կտրվել բանտային առօրյայից (հաղորդել է TexΖs LΖwver-ը):

Բուդդայական փաստաբանը հանցագործների համար յոգայի և մեդիտացիայի հատուկ ծրագիր է մշակել: Ֆրիմանը չի կասկածում, որ դրանց օգնությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները կդառնան լավն ու բարի:

- Ես ցանկանում եմ նրանց օգնել` ճանաչելու իրենց ներքին հրեշին,- ասել է նա:

Մարդկային հոգին մաքրել ձգտող իրավաբանը նաև ծրագրել է հանգանակություն կազմակերպել յոգայով զբաղվող կալանավորների համար: