ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԻճԱԿԱԽԱՂ ՉԷ

Անհավանական լինելու չափ արագ սկսված Նախագահի ընտրությունների քարոզարշավը անցնող մի քանի օրերին բազմիցս արդեն հասցրել է փաստել խորհրդարանական քվեարկության ընդամենը նախերգանք լինելու մասին հավաստիացումները:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՋՈՐԴԻՎ... ՀՀԿ-ն կկառավարի միայնակ

Անցած խորհրդարանական ընտրությունների շուրջ մեկնաբանությունները դեռ շարունակվում են, հնչում են ամենատարբեր գնահատականներ և տեսակետներ. միևնույն ժամանակ փորձագետ ները լրջորեն ու խորությամբ եղած փաստերի և իրողությունների վերլուծությամբ փորձում են կանխատեսել, թե ինչպիսին է լինելու ապագա կառավարությունը:

Ռոմանտիզմի դրսևորում` պրագմատիզմի տխուր հեռանկարով

Ռոմանտիզմը լավ բան է ու նաև օգտակար, եթե չափավոր է: Խորհրդարանական ընտրություններում թեկնածու առաջադրված անհատներն ու քաղաքական ուժերը, որոնք դժգոհ էին մայիսի 12-ի քվեարկության արդյունքներից, ընդվզեցին քվեարկության և ընդհանրապես ողջ ընտրական գործընթացում տեղ գտած օրինախախտումների դեմ:

Եվ կրկին` արտաքին քաղաքական «գլուխկոտրուկներ»

Վերջերս մամուլում աշխուժորեն արծարծվող հիմնական թեմաներից մեկը` նորընտիր խորհրդարանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցն է: Եվ ինչպես միշտ, հնչող կարծիքները և տեսակետները իրար հակասող են, բերվող փաստարկները` որպես կանոն, մակերեսային և չհիմնավորված:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀԿ-Ն ՆՈՐԻՑ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է

Քաղաքական կյանքը հանրապետությունում կարծես բնականոն հուն է մտնում: Եվ բնական է, որ այդ ընթացքի մեջ էլ պիտի տարորոշվեն հետագա քաղաքական համակրանքների ու հակակրանքների բևեռները:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ընդդեմ մեկ պլյուս մեկի` մինուս հազար Քաղաքական մեկնաբանները գտնում են, որ ընդդիմադիրները ամնեզիայով են տառապում: Չէ՞ որ 2004-ին էլ արմատականները ամիսներով մեկ պլյուս մեկ պլյուս մեկ էին «արել», իսկ ապրիլի 12-ի գիշերը ոստիկանները մեկ ժամվա ընթացքում մինուս հազար «արեցին»:

Հետընտրական բնորոշումներԻ

ԱԺ ընտրությունների անաչառությունն ու օբյեկտիվությունը ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հիմնավորում է նաև եվրոպական և ԱՊՀ դիտորդների գնահատականով£ Նա (ընտրողներից շատ¬շատերը նույնպես) ողբերգություն չի համարում այն, որ քաղաքական շատ ուժեր չմտան խորհրդարան£ ¬ Ընդդիմությունը չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը և այն քայլերը, որ պետք է արվեր հաջողության հասնելու համար£ Նրանք ձեռքից բաց թողեցին ընտրողների պատկառելի մի հատված` մոտ 25 %, որն հետագայում վերաբաշխվեց, և էլ ավելի մեծացավ ՀՀԿ¬ի բաժինը ապագա խորհրդարանում£ Նախընտրական շրջանում նրանք բավականին խոստումներ էին տվել իրենց ընտրողներին և այսօր իրենց անհաջողությունները պատճառաբանում են կեղծիքների կիրառմամբ£ Բնական է հետաքրքրությունը, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի 4-րդ գումարման Ազգային ժողովում կամ նոր կառավարությունում£ ՀՀԿ փոխնախագահն, իհարկե, ձեռնպահ է մնում որևէ անուն հրապարակելուց և հավաստիացնում, որ դեռ ամեն ինչ նախնական քննարկումների փուլում է. կարճ ժամանակ անց պարզ կդառնա ամեն ինչ£ Սակայն մի բան հստակ է, որ կառավարությունում չեն կարող ներգրավված լինել մանդատ ստացած ընդդիմադիր ուժերը, քանի որ նրանք այլևս ընդդիմադիր չեն լինի£ Թերևս այլ է արտախորհրդարանական ուժերի պարագայում, որոնց ԱԺ նախագահն ընդդիմադիր է համարում պայմանականորեն£ ¬ Խնդիրը եթե կոալիցիայի մասին է, ապա արտախորհրդարանական ուժերը չեն կարող կոալիցիայի մեջ լինել. կարող է լինել շատ լավ համագործակցություն… Այս խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններում կարող են ընդդիմադիր որոշ ուժերի ներկայացուցիչներ լինել£ «Ավանգարդի» այն հարցին, թե ՀՀԿ¬ն, որպես մեծամասնություն կազմող իշխանական կուսակցություն, ի՞նչ լծակներ կկիրառի չաշխատող կամ ԱԺ աշխատանքները բոյկոտել փորձող պատգամավոր ների նկատմամբ, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. ¬ Այն բոլոր լծակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգով£ ¬ Իսկ հետկանչի մեխանիզմ կկիրառվի՞£ ¬ Պատգամավորի համար այդպիսին գոյություն չունի և առհասարակ Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկրում նման մեխանիզմ չի կիրառվում£ Կարծում եմ` նրանք, ովքեր նախընտրական շրջանում խոսում էին հետկանչի մեխանիզմ մտցնելու մասին, անգամ երազում չէին տեսնում, որ դա հնարավոր կլինի և ոչ էլ նման ցանկություն ունեին£ Որովհետև ակնհայտ է, որ դա բոլորովին այլ սկզբունք է, որը կիրառելի չէ Եվրոպայի համար£ Դա պարզապես քաղաքական սպեկուլյացիա էր, որ պարբերաբար արվում էր£ Հետկանչը բոլորովին կապ չունի պատգամավորի լավ կամ վատ աշխատանքի հետ£ ¬ Իսկ ընկերոջ փոխարեն քվեարկող պատգամավորի նկատմա՞մբ£ ¬ Մարդիկ միշտ էլ հնարամիտ կգտնվեն, եթե անգամ աթոռները 15 մետր հեռավորության վրա դրվեն£ :

ՌՈՒԲԻԿՈՆՆ ԱՆՑԱՆՔ

ՀՀ-ն իր անկախության վերականգնման պահից առ այսօր միջազգային ատյանների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից դիտվել է որպես տրանզիտային ժողովրդավարության երկիր: 2007 թ. խորհրդարանական ընտրությունները նպաստեցին քաղաքական մշակույթի նոր ձևաչափի ձևավորմանը:

Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՊՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԼՍԱՐԱՆԻ Բ

22 մայիսի, 2007թ. Հարգարժան պարոն դեսպան, Հարգելի հյուրեր, զինվորականներ Այսօր ուրախալի օր է մեզ համար. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնում Բրիտանական Խորհրդի Խաղաղապահ Անգլերենի ծրագրի աջակցությամբ և հովանավորությամբ կսկսի գործել անգլերեն լեզվի ուսուցման լսարան:

ՇԱՌԱՉԵԼՈՎ ԸՆԿԱՎ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՂՆԻՆ... ԿԵՑՑԵ°Ս, ԱՂՋԻԿՍ... ՀԻԱՍՔԱՆՉ է...

1950թ. Արմեն Տիգրանյանը եկավ Երևան և ցանկություն հայտնեց լսել Գոհարին: Գ. Գասպարյանի կատարման ընթացքում ես ջանում էի որսալ հեղինակի ռեակցիան, բայց ոչ մի կերպ չէի կարողանում. Տիգրանյանը լուռ էր ու անշարժ:

ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ԳՈՀԱՐԻ ԺՊԻՏԸ

Այլևս չկա Հայաստանի սոխակը, հայ երգարվեստի մեծագույն վարպետը, մեր անկրկնելի Գոհարը: Գոհար Գասպարյանն աշխարհի համար բացառիկ երևույթ էր:

ՀԱՎԵՐԺՈՂ ՂՈՂԱՆՋ

Գոհար Գասպարյան… Համամարդկային արժեք… Աստվածային պարգև հայերիս, որի աներևակայելի երգչական տեխնիկան, շաղախված բացառիկ առինքնող հուզականությամբ, անգնահատելի է համաշխարհային վոկալ արվեստի հատ ու կենտ գեր-մեծությունների ընտանիքում:

Հավերժին ի պահ

Կյանքից հեռացավ հայ ժողովրդի արժանավոր դուստր, մեծանուն երգչուհի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանը: Եվ կորուստն այդ մեծ վիշտ պատճառեց ոչ միայն նրան ծնած հայ ժողովրդին, այլև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում:

«ԴԺՈԽՔՆ է ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԵՂԸ»

(1937-ի 70-ամյակի առթիվ) Հարգելի խմբագիր. Իմ լրագրական գործունեության որոշ խնդիրներ կապված են Ձեր թերթի հետ և որոշեցի այս զավեշտական, բայց իրականությանը համապատասխանող փաստերով հանդես գալ Ձեր թերթում:

Օպերային արվեստի հաստաբուն կաղնին

Բուռն ստեղծագործական ծաղկունքի ժամանակներ էին մեր ազգային օպերային թատրոնում անցյալ դարի կեսերին£ Արտիստական հզոր անհատականություններով, օպերային արվեստի տաղանդավոր մշակների անխոնջ նվիրումով բեմ էին բարձրացվում Գլինկայի «Իվան Սուսանին», Ռիմսկի Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերիի «Հուգենոտներ» և այլ հանրահայտ երաժշտաթատերական ստեղծագործություններ` մեծապես նպաստելով հայկական օպերաների բեմադրությունների բարձրարվեստ կայացմանը£ Թատրոնի որդեգրած գեղարվեստական ազգանվեր այս հավատամքին զինվորագրված արվեստագետների կուռ բանակով նվաճվում էին վերելքի բարձունքները` կատարողական փայլուն արվեստով աշխարհով մեկ տարածելով Տիգրանյանի, Չուխաճյանի, Ստեփանյանի, Այվազյանի, Բաբաևի հայկական ինքնատիպությամբ ուշագրավ երաժշտական կտավների առանձնահատուկ հմայքը£ XXI դարասկզբի հեռվից խորամուխ լինելով աստեղային այդ հրավառության գաղտնիքների մեջ, ակամա զուգահեռ անցկացնելով մերօրյա հուսահատեցնող արարչապատկերի հետ` գլխահակ ակնածանքով արժեքավորում ես փայլատակումների շլացուցիչ գունագեղության հարապահպանմանը իր ողջ ստեղծագործական բազմաշնորհ եռանդը նվիրաբերած դրոշակակիր առաջամարտիկի` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միքայել ԹԱՎՐԻԶՅԱՆԻ անզուգական ներդրումը£ Հովհաննես Աբելյանը հորդորում էր դերասան դառնալ, բայց երաժշտության հանդեպ ունեցած անգերազանցելի սերը արվեստում կայանալու այլ ճանապարհով է առաջնորդում Թավրիզյանին£ Բաքվի կոնսերվատորիայից հասցնելով Լենինգրադ, ջութակի նվագին միախառնելով դիրիժորական վահանակի դժվարին կախարդանքը£ Ալտի և դիրիժորության դասարաններում ստացած բարձրակարգ գիտելիքները 1935¬ից գործնականում ծառայեցնելու Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պատկառազդու նկարագրի ամբողջական կատարելության ապահովմանը£ Երկու տասնամյակ լինելով թատրոնի գլխավոր դիրիժորը, 1946¬ից` նաև գեղարվեստական ղեկավարը` Թավրիզյանը հուսալիորեն ամրացրել է հայ օպերային արվեստի մասնագիտական հիմքերը£ Գերխնդիրը ազգային երաժշտաթատերական գործերի ստեղծումն ու գեղարվեստական արժանիքների զարգացումն է եղել£ Կատարման բնութագրական կողմերը` ռոմանտիկական ոգեշնչվածությունը, մեղեդու ճկունության և ռիթմի սուր զգացողությունը, չթուլացող հուզական լարվածությունն ու արտահայտչականության կոնկրետացումը£ Համակարգված այս գեղագիտությամբ իրականացված ու ղեկավարված նրա բեմադրությունները բեմական լիարյուն կյանքով էին ապրում, արժանանում արվեստագետի մտքի թռիչքը խթանող պատվաբեր գնահատականների` ԽՍՀՄ պետական մրցանակներ (Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»-1946 թ. և Ստեփանյանի «Հերոսուհի»-1951 թ. օպերաների համար). ԽՍՀՄ IV և ՀԽՍՀ II ու III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ. Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններ… Ամենաբարձրը` հայկական միակ օպերային թատրոնի համաժողովրդական պաշտամունք£ Փառքի արժանավայել դափնիները ոչ միայն չարգելակեցին համեստափայլ տքնաջան գործունեությունը, այլև խանդավառեցին ստեղծագործական աննահանջ լարվածության գերաճը` ակամա չարաբաստիկ պատճառը դառնալով վաղաժամ մահվան£ Բորյանի տեքստով Անդրեյ Բաբաևի գրած «Արծվաբերդ» օպերայի գլխավոր փորձերն էին ընթանում բեմում նվագախմբի հետ£ Կարոյի երգի, սպանության թեմայի ավարտական տեսարաններում հերոսական հնչյունները անսպասելիորեն խզվում են£ Դիրիժորական նոտակալի առջև թուլացած կախվում են ամենափայլուն հայ օպերային դիրիժորի հրաշագործ ձեռքերը… Նախընտրած մարտի դաշտում հերոսաբար իր մահկանացուն էր կնքում խորհրդահայ օպերային արվեստի հաստաբուն կաղնին. «ծառերը կանգնած են մահանում»… Կարողանային արդի հայ երաժշտարվեստի բարձրարժեք հարատևությանն ի նպաստ իրենց բնատուր ներուժը ծառայեցնելուց դեռևս չհուսահատված արվեստագետները ասպարեզում հայտնված շնորհալի նորերին փոխանցելով պատվաստել Միքայել Թավրիզյանի (նաև` ստվերված փառքով մահկանացուն կնքած Հայաստանի սոխակի) արարիչ ինքնակիզման բացառիկ ուսանելի նշանակությունը` գուցե թե հնարավոր լիներ պահ առաջ համախմբել¬հավաքագրել ազգային ակադեմիական օպերայի ու բալետի թատրոնի ստեղծագործական նոր վերելքի համար անհրաժեշտ աշխարհասփյուռ կարող ուժերը£ Եվ հաղթահարել, ի վերջո, հայ երաժշտարվեստի աշխարհիկ տաճարի բացառիկ շենքն անգամ բնավեր լափլիզող սրճարանային տարահնչյուն մասսայական ռաբիսի մահագուշակ, ամոթալի շրջափակումը` հայտնվելով կրկին պետական արժանապատիվ ուշադրության կենտրոնում£ :

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Բնության երկակի թովչանքը կա արևամուտից մինչ արևածագ ձգվող գիշերաժամերում: Երկփեղկվածություն` խավարի ծնունդ վատահամբավ մութ ուժերի և արևաշող ցերեկվա ընթացքում չիրագործված ցանկությունների անրջային հուսավառ գոյապատկերների այլաբանական-ենթագիտակցական համադաշնությամբ. «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին, հաշիշով օծուն ու բալասանով…»:

Ռուսական թատրոնի հայ բեմադրիչը

Հրաշալի կենսախինդ ավանդույթներ ունի մեր ռուսական թատրոնը, 41 տարի ուրույն գեղագիտությունը զարգացնող գեղարվեստական ղեկավարի վառ անհատականությամբ չխաթարվող£ Եվ հենց ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ պատվավոր մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Գրիգորյանի նախաձեռնող անմիջականությանն ենք պարտական ընտանեկան համերաշխության ջերմությամբ, ասես ինքնաբուխ, ծնվող իրադարձային յուրաքանչյուր տոնական հրավառության համար£ Ներկայացումների առաջնախաղերը, հոբելյանները, հիշարժան տարեթվերը ռուսական թատրոնի հարկի տակ անսովոր կարևորություն են ստանում իրենց վարակիչ անկեղծությամբ կլանելով մասնակից ներկաների համակ ուշադրությունը£ Հումորով ու զվարթ տրամադրությամբ էր շնչում հանդիսասրահը նաև բոլորովին վերջերս, երբ ծաղկաձորյան երկօրյա խորհրդաԺողովի խուռներամ տպավորություններից դեռևս չսթափված թատերական գործիչները արժեքավորող խանդավառությամբ նշում էին Ալեքսանդր Սամսոնովիչի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող գրքի լույս աշխարհ գալու փաստը£ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան, ներծծված բարեկիրթ ականատեսի հարուստ արվեստագիտական կենսափորձով, գեղարվեստական արձակին հարիր նրբահյուս հնարքներով, պատկերավոր լեզվամտածողությամբ ստեղծել էր նախադեպը չունեցող (գոնե հայ իրականության մեջ) մի կենսապատում, որում շերտ առ շերտ բացվում էր Ալեքսանդր Գրիգորյան ստեղծագործող մարդու ապրած բովանդակալից կյանքը` արքայաշուք Աշխեն տատի ու Ալեքսան պապի Ղարաբաղի Խնձորեստան գյուղում հասակ առնող վեց զավակներից առանձնահատուկ տարբերվող Սամսոն հորից, Գրիգորյանների տոհմածառի բոլոր հիմնական ճյուղավորումներից քաղելով բնութագրական երանգները Ալեքսանդր Գրիգորյանի ավարտուն դիմանկարը գրչով վրձնելու նպատակով£ Գրքի առաջին իսկ էջերից աննկատ հառնում է իր ժամանակի հենքի վրա կենդանացող պատմական դարակազմիկ իրադարձություններով փոփոխվող միջավայրը, որում ապագա թատերական անհատականության ձևավորումը մատուցվում է անբռնազբոսիկ բնական ընթացքով` ընտանեկան նիստուկացով, Անահիտ մոր առինքնող կերպարով, Էմմա ու Նորա քույրերի սիրառատ քնքշությամբ, գրականության ու երաժշտության նկատմամբ պատվաստվող սիրով, «Կրկես» ֆիլմից ստացած ու սուր երևակայությամբ լրացվող տպավորություններով… Այնքան հավաստի է ներկայանում կենսապատումը, որ երբեմն թվում է, թե գրքի հեղինակն ինքն է` գլխավոր հերոսը, այլապես հազիվ թե կարելի լիներ համոզչականություն հաղորդել անձնական կյանքի կարևոր իրադարձություններին ու դրանցում նշանակալի դեր խաղացած կոնկրետ մարդկանց նկարագրերին£ Ավելին` ճիշտ գնահատել ամենի ու ամեն մեկի հստակ ազդեցությունն ու ռեալ մասնակցությունը Ալեքսանդր Գրիգորյան մարդու, արվեստագետի կայացման ճանապարհին` սերերն ու հրապուրանքները, որոնումներն ու հաղթանակները, քաղաքից քաղաք դեգերումներն ու համընդհանուր ճանաչումը£ Պատանեկան բուռն հրապուրանքը Լենայով ու ֆուտբոլով, Գոնչարովի հետ ընդհատված բանավեճը Դոստոևսկու շուրջ ու Վիվյենի բարյացակամ, հողեղեն մանկավարժությունը£ Անձնական հախուռն կյանքի ելևէջումները Նելլից մինչև Թամար, Ստյոպկայից Սաշկան ներառյալ` միահյուսված բովանդակալից ստեղծագործական գործունեությանը` Պանովայի «Սպիտակ գիշերների հրաժեշտ»¬ից մինչև հարյուր տասերորդ բեմադրությունը` Շանթի «Կայսրը»£ Չմարող երիտասարդական ավյունով շարունակում է արարել Գրիգորյան արվեստագետը, ապրեցնել սիրելի թատրոնը` քայլելով ժամանակներին համընթաց£ Այդուհանդերձ, անվանի բեմադրիչի նոր աշխատանքները հիմնովին ըմբռնելու համար, կարծում եմ, պարզապես անհրաժեշտ է հաղորդակցվել Յախոնտովայի ուշագրավ գրքին, որ հնարավորություն է ընձեռում տեսանելի պոետիկ անդրադարձով հիմնովին ճանաչելու ռուսական թատրոնի հայ մեծավաստակ բեմադրիչին, ըստ արժանվույն արժեքավորելու նրա ծանրակշիռ ներդրումը արդի հայ թատերարվեստում£ :

85-ԱՄՅԱ ՊԱՏԱՆԻՆ

Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի (երբեմնի Պիոներ պալատի) ճեմասրահներում դիտելով ներկայիս շնորհալի սաների աշխատանքների ցուցադրությունը, ստենդներին փակցված լուսանկարներով մանրակրկիտ պատկերացում կազմելով 85-ամյա բովանդակալից տարեգրության մասին` մտովի վերապրեցի անամպ պատանեկությանս բազմազբաղ օրերի հեռավոր բերկրանքը, որ լիուլի վայելում էի ճարտարապետ Բաևի նախագծած այս հոյակերտ հարկի ներքո:

Արծաթե թելերով հյուսված պատկերնե

Պարզություն, ճշմարտացիություն, բնականություն. գեղեցիկի այս 3 մեծ սկզբունքները գեղանկարչուհի Դոնարա Մխիկյանի սուր աչքի և հմուտ ձեռքի զուգորդմամբ դարձել են նրա կտավների գրավչության առանցքը£ Իր վառ երևակայության արծաթե թելերով Դոնարան հյուսում է նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ, բնանկարներ, որոնց խորքից առկայծում է համամասնություններով, իր ողջ գեղեցկությամբ ընկալվող բնությունը£ Արծաթե թելերով հյուսված պատկերնե ¬ Մեր սարերն ու քարերը, բնությունը ոչ մի տեղ չես կարող տեսնել£ Ես վստահ եմ, որ հողն է ոգեշնչում մեզ` արվեստագետներիս,¬ ասում է Դոնարա Մխիկյանը£ Հիրավի, բնությունն արվեստագետին տալիս է միտք, թռիչք, մղում նրան կատարելագործվելու£ Դոնարան զգում է բնության կախարդիչ ուժը, որից կարծես արագանում են սրտի զարկերը, ու սրտից թել¬թել դուրս եկած հույզերը դառնում են կծիկ` աստիճանաբար վերածվելով պատկերի£ Բնությունն իր շռայլությամբ ներշնչանք է արվեստագետի համար, բայց հոգին է ընթացք տալիս հույզերին£ Հենց այդ հոգին էլ «Սևան»¬ի շարքը պատկերելիս, այդ չքնաղ լիճը տեսել է կանաչի ու փիրուզագույնի նուրբ երանգներով ողողված£ ¬ Ես այդպես եմ տեսնում Սևանը, օրվա մի պահ լճի սառնությունն ու մաքրությունն արտահայտվում են այդ գույնի երանգներով£ Ասում են` կտավի գույները նկարչի լեզուն են, բառերը, որոնցով կարելի է բնութագրել արվեստագետի էությունը£ Նկարչուհու նախընտրած գույնը հայրենի բնաշխարհի ծիրանին, կարմիրը, դեղինն ու կապույտն են, գույներ, որոնք հորդում են հոգու խորքից£ Դրանցում առանձնանում է համարձակությունն ու հանդգնությունը խորհրդանշող կարմիրը, որն, ի դեպ, գերակշռում է կտավներում ու խտացվում հատկապես «21-րդ դար» կտավում£ Թեև Դոնարա Մխիկյանի արվեստի հիմքում բնաշխարհն է, սակայն նա իր ստեղծագործությունների գլխավոր հերոսը համարում է մարդուն£ ¬ Այո, իմ հերոսը մարդն է, իր անհավասար ու հզոր մտքի կարողությամբ, զարմանահրաշ խենթություններով, բնության հանդեպ լցված անհատական քնքշանքով, բազմազան երազներով, հաճելի սպասումներով, գեղեցիկը տեսնելու, զգալու, ստեղծելու ունակությամբ, ինչու չէ, նաև տագնապներով, որոնք ընդգրկում են մարդու ծննդյան ու մահվան միջև ընկած անթիվ ու անհամար կորերը, լցնելով ու արտահայտելով մարդկային մի ամբողջ կյանք իր բազմաթիվ վերելքներով ու վայրէջքներով£ Մարդու և բնության շնորհիվ է շնչավորվում այս հրաշք Երկիր մոլորակը, որի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է, պարտք, ինչը նկարչուհու մոտ արտահայտվել է դեռևս 2001 թ.` կազմակերպած անհատական ցուցահանդես ակցիայի միջոցով£ Նկարչուհուն մտահոգում է Երկիր մոլորակի ճակատագիրը, քանի որ մարդկության անվերջ պատերազմներն այն տանում են կործանում£ Դոնարա Մխիկյանի կտավներից մեղմություն ու հանգստություն է ճառագում և որտեղ էլ դրանք ցուցադրվեն` Հայաստանում թե արտերկրում, միևնույն է, ամենուր դիտողի զգացողությունը նույնն է£ ¬ Ինձ մեծ հաճույք է պատճառում, երբ նկարներս դիտում են մտերիմներս, հարազատներս£ Նրանք ինձ այցելում են ու նաև խոստովանում, որ իմ գործերն օգնում են իրենց մի պահ հեռանալ առօրյա հոգսերից դեպի արվեստի զարմանահրաշ աշխարհը£ Ինչ առաքելությամբ էլ մարդն աշխարհ գա, նա պետք է ապրի լիարժեք կյանքով, որպեսզի այն ամփոփելիս համոզվի, որ մի արահետ էլ ինքն է բացել£ Իսկ Դոնարա Մխիկյանն այդ արահետն իրոք բացել է, որով դեպի արվեստի մեծ աշխարհ են քայլում նրա բազմաթիվ սաները£ :