Պետք է ընդունել այլասերման քարոզն արգելող օրենք. ԱՀԱԶԱՆԳ
ՈՐՈՇ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԴՐԱՆ
Անվերջ տարփողվում է ամենատարբեր փոքրամասնությունների իրավունքների թեման, բյուր կառույցներ կոտորում են իրենց՝ հատկապես համասեռամոլության ախտով տառապողներին իրենց հովանու ներքո փայփայելու՝ նպաստելով դրանց շարքերի ընդլայնմանը: Սակայն առողջ մեծամասնության մասին մտածող չկա: Ընդհակառակը, առողջ մեծամասնությանը ստիպում են «ստորադասվել» ախտակիր փոքրամասնության քմահաճույքներին: Մեծամասնությանն անտեսելու աղետալի հետևանքներն իր իսկ մաշկի վրա զգալով հանդերձ, Եվրոպան դեռ շարունակելո՞ւ է դրանց արտոնյալ դարձնել:
Հայաստանում ավելի կարևոր հարցեր կան, բայց մենք ամեն անգամ այս խնդիրների մասին ենք խոսում: Այսպիսի տեսակետ հայտնեցին այսօր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը, «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը: Վերջիններիս մտահոգության թեման Հայաստանում հայ ժողովրդի արժեհամակարգին խորթ, այլասերված երևույթների քարոզն է: Խոսքը վերաբերում է միասեռականների ամուսնության քարոզին, որի բացահայտ դրսևորումը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա միասեռականների դրոշը կախելն էր:
«Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հայտարարեց, որ Հայաստանում կան կուսակցություններ, որոնք նպաստում են այլասերման քարոզին: Խոսքը ՀՅԴ, նրան պատկանող հեռուստաընկերության և «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցության մասին է:
Ստացվում է՝ ազգային շահերից խոսելով՝ այդ քաղուժերը նպաստում են ազգային նկարագրի աղավաղմա՞նը:
Որպես հարցի լուծում բանախոսներն առաջարկում են այլասերվածություն քարոզողելն արգելող օրենք ընդունել: Օրենքի ընդունումը, սակայն, չի նշանակում, թե հետապնդումներ կլինեն: Նրանք հիշեցրին, որ դեռ երեք տարի առաջ են առաջարկել ՀՀ ԱԺ-ին ընդունել այդ օրենքը:
- Երբ այդ օրենքի ընդունման կարևորության մասին էինք խոսում, ասում էին` դրա անհրաժեշտությունը չկա: Նույնը բանը, ի դեպ, ասում էին, որ երբ աղանդների համար ճանապարհ էին բացում` խղճի ու կրոնի ազատության մասին օրենք ընդուելով: Ասում էին, որ հայ ժողովուրդը դրան հակված չէ: Բայց տասնյակ դոլարներով ներդրումն իր գործն արեց,- ասացին Արման Բոշյանն ու Սոս Գիմիշյանը:
Այլասերումն արգելող օրենքի ընդունումը չի նշանակում, որ պետք է խախտվեն այլոց իրավունքները կամ հետապնդվեն այլ կողմնորոշում ունեցողները:
- Մենք ուզում ենք, որ մեծամասնության իրավունքը պաշտպանվի,- Արման Բոշյանը:
Եվ իսկապես, անվերջ տարփողվում է ամենատարբեր փոքրամասնությունների իրավունքների թեման, բյուր կառույցներ կոտորում են իրենց՝ հատկապես համասեռամոլության ախտով տառապողներին իրենց հովանու ներքո փայփայելու՝ նպաստելով դրանց շարքերի ընդլայնմանը: Սակայն առողջ մեծամասնության մասին մտածող չկա: Ընդհակառակը, առողջ մեծամասնությանը ստիպում են «ստորադասվել» ախտակիր փոքրամասնության քմահաճույքներին: Մեծամասնությանն անտեսելու աղետալի հետևանքներն իր իսկ մաշկի վրա զգալով հանդերձ, Եվրոպան դեռ շարունակելո՞ւ է դրանց արտոնյալ դարձնել:
Բանախոսները հիշեցրին, որ այլասերման քարոզն արգելող օրենք կա նաև ԱՄՆ-ի 9 նահանգներում ու Ռուսաստանում:
Տիգրան Հեքեքյանն էլ կարծում է, որ վերջին շրջանում այլասերության քարոզն ագրեսիվացել է:
- Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի լինում: Բայց ինձ անհանգստացնում է, որ հասարակությունը անտարբեր է այս հարցերի նկատմամբ: