Պատերազմական հուշի պատառիկներ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Երկու օրից լրանում է Շուշիի ազատագրման  25-ամյակը: Այդ օրերի մասին իրենց հուշերն են այսօր լրագրողներին պատմել Արցախի հերոս, գեներալ-մայոր, «Հարսանիք  լեռներում» օպերացիայի հեղինակ Արկադի ՏԵՐ- ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ,  «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա ՍԵՐՈԲՅԱՆԸ,  գեներալ-մայոր, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: 
 
Արցախյան գոյամարտի հերոս Կոմանդոսն այսօր ևս մեկ անգամ ընդգծեց, որ Շուշիում հաղթեց մեր ազատամարտիկը, նրա մարտական ոգին. մեր զինվորները մեկ օրվա մեջ՝ 26 ժամում, ազատագրեցին բերդը: Եվ այդ հաղթանակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միացյալ ջանքերով նվաճվեց: 
 
Հերոս գեներալը նաև համոզմունք հայտնեց, որ Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը կփլվի, որովհետև «նստած է նավթի տակառի վրա»:
 
-Մենք մարդկային ցավալի կորուստներ ենք ունենալու, բայց Ադրբեջանն ավելի շատ բան ունի կորցնելու: Մինգեչաուրի ջրամբարի ռեսուրսներն ապահովում են Ադրբեջանի էլեկտրաէներգիայի 40%-ը և հայկական կողմից հարված ստանալու պարագայում հետևանքները ծանր են լինելու:
 
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը կարևորեց կանանց դերը  արցախյան ազատամարտում: 
 
 -300-ից ավելի կանայք են մասնակցել Արցախյան պատերազմին. նրանք եղել են դիպուկահարներ, ֆիդայիներ։ Պատերազմի ժամանակ ամենավախկոտ տղամարդն իսկ առյուծ էր կտրում, երբ տեսնում էր, որ իր կողքին զենքը ձեռքին կին է մարտնչում,- հիշում է կին ազատամարտիկը:
 
Ըստ Աիդա Սերոբյանի՝ բանակում կնոջ կարևորությունը միայն պատերազմի ժամանակ չի երևում: 
 
- Հիշում եմ 1992թ., երբ պետք է «Պուշկին Յալը» ազատագրեինք, ահավոր ծանր վիճակ էր: Այդ ժամանակ մենք նահանջում ու նահանջում էինք, և միայն 1993թ. փետրվարից ենք սկսել առաջ շարժվել։ Այդ ժամանակ, երբ տղաներն արդեն նահանջում էին, կրակեց մեր գնդացիրը, ու բոլորը զարմացած տեսան, որ Կարինե Գևորգյանը ոչ թե չի նահանջում, այլ մոտեցել է գնդացրին ու կրակում է ադրբեջանցիների վրա։ Բոլորը վերադարձան իրենց դիրքերն ու սկսեցին մարտնչել,- վերհիշում էր միության նախագահը: 
 
Հարց հնչեց նաև  ազատագրված հողերը ետ վերադարձնելու մասին: Ի պատասխան՝ ասուլիսի մյուս բանախոս Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ դա անթույլատրելի է.
 
-Ադրբեջանը ոչ թե փոխզիջում, այլ միակողմանի զիջումներ է պահանջում՝ ոչնչի դիմաց: Դեռ հրադադարի  կնքման ժամանակ նրանք պահանջում էին  ազատագրված տարածքները` մեզ միայն միջանցք առաջարկելով