Բարության մեջ լույս կա

GLOBAL FOOD MEANING ընկերությունների հիմնադիր Հովիկ Հունանյանն այս օրերին իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր: Դյուրին չէ փոքրիկ լրագրային հոդվածում ամփոփել բարության այն չափը, որն, իրոք, աստվածահաճո առաքելություն է և առաքինության չափանիշ՝ յուրաքանչյուրի համար:
 
Ճշմարիտ խոսքն ամեն ինչից ավելի է: Չեմ զլանա ասել, որ մեր օրերում Հ. Հունանյանի նման մարդիկ գրեթե հազվադեպ են: Ճիշտ եմ գտնում՝ երիտասարդ գործարարի մասին գրել ավելի համառոտ՝ փորձելով տողատակերում տեղավորել այն բարության ամբողջությունը, որով այս օրերին նա օգնում է մարդկանց: 
 
Գնահատելի է, որ ցանկացած բարեգործություն կատարելուց առաջ նա նշում է, որ սա ինքնագովազդ չէ, որի կարիքն ինքն ամենևին էլ չունի: Օգնում է մարդկանց՝ հնարավորության սահմաններում, ձգտում է պահպանել հավասարություն և ընդլայնում է իր բարի գործերի մասշտաբը: 
 
Բարությունը սկսվում է սիրուց, սերը՝ բարությունից: Եվ երբևէ մտածե՞լ եք , թե ինչո՞ւ է Աստված բարի մարդկանց հովանի լինում… Որովհետև բարին հաղթում է, այսպես է աշխարհի կարգը: Գիտակցելով պահի լրջությունը, չհանդուրժելով մարդկանց անօգնական վիճակը՝ Հովիկ Հունանյանը մի պահ մտածեց. իսկ ի՞նչ անել, որ մարդիկ կարողանան հաղթահարել դժվարին իրավիճակը: 
 
Մտքինը գործ է՝ հոգին օրհնությամբ պատված: Սրտի թելադրանքով և Բարձրյալ Տիրոջ ողորմածությամբ տրվեց մեկնարկը: Բարի գործերի մեկնարկը… Բարության իսկական սերմնացան եմ անվանում նրան, քանզի շատ անգամ էլ իր 3-ամյա դստրիկի՝ Գայայի հետ է օգնություն բաժանել մարդկանց՝ մանուկ հասակից նրա մեջ սերմանելով մարդկանց օգնելու պատրաստակամությունը: Սա նաև լավ օրինակ է երիտասարդների համար: 
 
Յուրաքանչյուրս պետք է մի բան գիտակցենք՝ ապրում ենք, սակայն ինչպե՞ս, ինչ-որ կերպ օգնու՞մ ենք հայրենիքին: Եվ հենց այնպես չեմ նշել, որ եզակի է Հովիկը, քանզի սեփական հանգստյան ժամերն էլ է ծառայացնում նեղյալներին, այցելում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և շտապ օգնության բաժանմունք՝ թարմ սնունդ և անհրաժեշտ պարագաներ տրամադրում: Ասում է, որ օրվա ցանկացած պահի պատրաստ է, զգոն է և միշտ կարող է ձեռք մեկնել: Բարության մեջ լույս կա… Լույս, որը ճառագում է անշահախնդիր հոգիներից ու հույսի շող դառնում մարդկանց ճամփեքին:
 
Հովիկը լավ օրինակ է բոլորի համար, իսկական հայրենասեր երիտասարդի կերպար, մարդկանց ձեռք մեկնելու ազնվագույն ու բարեշնորհ առաքելության կատարող:
 
Վ. ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ