Հայաստանը՝ «դարավոր բարեկամի» և «դարավոր ոսոխի» միջև
Իսկ մեր տառապանքի փորձը հուշում է...

Վերջին մեկ տարում այս երկու երկրների նախագահները հանդիպել են չորս անգամ: Իսկ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ շոշափվել է նաև Արցախի խնդիրը: Ուշագրավ է, որ խոսելով սահմանային միջադեպերի և պատերազմի վերսկսման վտագի մասին՝ Էրդողանը նշել է, թե հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանը կարող է առաջատարի դեր ստանձնել: (Սա չի՞ նշանակում, որ Էրդողանը համոզված է՝ Մոսկվան իրենց շահերն է պաշտպանելու…): Առավել ուշագրավ է այն, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ինքը Մոսկվայում խոսել է Անկարա-Բաքու-Մոսկվա միություն ստեղծելու մասին: Ռուսական կողմից, սակայն, սրա վերաբերյալ դեռևս արձագանք չկա:
Ռուս-թուրքական հարաբերությունները վերստին ջերմացել են: Թվում էր՝ 2015թ. նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խփվելուց, մի քանի ամիս առաջ Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո հերթական անգամ փակուղի մտած ռուս-թուրքական հարաբերությունները մեր «դարավոր բարեկամին» և «դարավոր ոսոխին» երկար ժամանակով իրարից կհեռացնեն: Արդի աշխարհի գործընթացները, սակայն, տեսանյութերի արագացված կադրերի նման են շարժվում՝ չես հասցնում աչքդ թարթել՝ նոր իրավիճակ է առաջանում: Անցած ամռանը Թուրքիայի նախագահը հաշտության առաջին քայլն արեց՝ ափսոսանքի ու ցավակցության ուղերձ հղելով ՌԴ նախագահին, վերջինս էլ որոշեց մոռանալ «թեկունքից ստացած հարվածի մասին» (ինչպես ինքն էր բնորոշել ինքնաթիռի խոցումը) և հրամանագիր ստորագրեց Թուրքիայի նկատմամբ մինչ այդ հայտարարված պատժամիջոցները վերացնելու մասին:
Վերջին մեկ տարում այս երկու երկրների նախագահները հանդիպել են չորս անգամ: Իսկ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ շոշափվել է նաև Արցախի խնդիրը: Ուշագրավ է, որ խոսելով սահմանային միջադեպերի և պատերազմի վերսկսման վտագի մասին՝ Էրդողանը նշել է, թե հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանը կարող է առաջատարի դեր ստանձնել: (Սա չի՞ նշանակում, որ Էրդողանը համոզված է՝ Մոսկվան իրենց շահերն է պաշտպանելու…): Առավել ուշագրավ է այն, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ինքը Մոսկվայում խոսել է Անկարա-Բաքու-Մոսկվա միություն ստեղծելու մասին: Ռուսական կողմից, սակայն, սրա վերաբերյալ դեռևս արձագանք չկա:
Միանգամայն հասկանալի է՝ հայերի համար այս երկու պետությունների հարաբերությունները շատ բան են նշանակում, մեզ մտահոգում է նրանց թե՛ թշնամանքը, թե՛ բարեկամությունը, քանի որ երկու դեպքում էլ մեր անվտանգությունը կարող է խաթարվել: Ուստի զարմանալի չէ, որ այս օրերին ռուս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում են ցրել հայերի մտահոգությունները: Մասնավորապս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարաել է, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ էլ դրանք սկսվելու լինեն: Նա նշել է, թե Հայաստանի և Թուրքիայի հատվածում ԵԱՏՄ արտաքին սահմանի բացումը անկասկած օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին:
Հայերի մտահոգությունները ավելի վաղ չհիմնավորված է համարել նաև ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: Նա գտնում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև սերտ համագործակցությունը կկայունացնի տարածաշրջանի քաղաքական իրավիճակը: Բնականաբար՝ կայուն տրածաշրջանը պետք է որ հայերի օգտին լինի:
Այստեղ թերևս անհնար է թերահավատորեն չքմծիծաղել մեր տառապանքների փորձով: Իսկ մեր տառապանքի փորձը հուշում է, որ մտահոգվելու բան այնուամենայնիվ ունենք…