ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵՐԻՆ Է՛Լ ԳԼՈՒԽ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ

Արցախյան խնդիրը հիմա էլ՝ կրոնական հարթակում

Ռուսաստանի  պատիրարք Կիրիլի նախաձեռնությամբ հանդիպելու են Ամենայն հայոց կաթողիկոս  Գարեգին Բ-ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքուր Փաշազադեն:  Առաջին անգամ չէ, որ  հոգևոր առաջնորդների միջև այսպիսի հանդիպում է լինելու: Նախկինում էլ եղել են այսպիսիք, որոնց արդյունքըհամենայնդեպսհայկական կողմի համար  դրական  չիեղել:

Արդ, ինչո՞ւ է  հիմա այն էլ Կիրիլի, կամ որ նույնն է՝  Ռուսաստանի նախաձեռնությամբ  նման քայլ արվում:  Ենթադրելի է, որ հանդիպման ընթացքում անդրադաձ կլինի արցախյան խնդրին: Ու թեպետ կրոնական առաջնորդների դերը խաղաղություն, համերաշխություն քարոզելն է, սակայն մեր տառապանքի փորձով բոլորս գիտենք, որ Ադրբեջանի  համար խաղաղություն, բարի դրացիություն, համագործակցություն նշանակում է՝ ուժեղ պետություններին սնել նավթադոլարներով ու խավիարով, իսկ թույլ երկրներին  ոչնչացնել նույն ուժեղներից գնած զենքով: Ապրիլյան քառօրյա  պատերազմի ժամանակ դա  ակնհայտ երևաց:  Այնպես որ, հանուն  համամարդկային արժեքների՝ խաղաղության, համագործակցության համար,  հազիվ թե Բաքուն հասնի Կիրիլի դուռը:

Ակնհայտ է, որ արցախյան խնդիրը  դոփում է տեղում՝  Բաքվի սուլթան Իլհամ Ալիևի  ռազմատենչության պատճառով: Հայկական կողմը՝ Հայաստանն ու Արցախը,  հայտարարել են, որ միակողմանի զիջումներ չեն լինելու: Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանը ցանկանում է կրոնական  հարթակում  փորձել ինչ-որ արդյունքի հասնել:

«Սպիտակ Արջը», սակայն, երևի մոռանում էկարևորագույն մի իրողություն՝ հայ ժողովուրդն Արցախի հարցում միակամ է. Վկա՝ թեկուզապրիլյան պատերազմը: Սրան էլ եթե գումարենք  20-րդ դարասկզբի  բոլիշևիզմ-աթաթուրք համագործակցությունը Հայաստանի հաշվին՝ պատկերն առավել ամբողջական էդառնում:  Վերջին հաշվով՝ պատմությունն է փաստել, որ ռուս-թուրքական հարաբերությունները միշտ հարթվել են հայկական տարածքների հաշվին:

Հայ ժողովուրդն այլևս այս տանդեմի փափուկ բարձերին գլուխ չունի տալու: Այնպես որ, հանդիպումից առաջ  մեր Վեհափառին մաղթում ենք իր ժողովրդի ողջախոհությունը՝ ուժեղների խոստումների որոգայթում «չմոլորվելու» համար: