ՈՎ՝ ԻՆՉՊԵՍ, ԻՆՉՔԱՆ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

Երևանը՝ լակմուսի թուղթ

Ինչո ՞ւ ավագանու ընտրությունների հանդեպ  քաղաքական ուժերն անտարբերություն դրսևորեցին: Ինչքան էլ  տարբեր պատճառաբանություններ բերեն, միևնույն է,  անհասկանալի է՝ ինչպես կարելի էր չկարևորել մայրաքաղաքը:   Մանավանդ՝ խորհրդարանական ընտրություններում ձախողված ուժերի կրավորական այս կեցվածքը առողջ տրամաբանության շրջանակներում ոչ մի կերպ չի տեղավորվում: Դե, իսկ   ԱԺ մտածներն էլ, հավանաբար, այդ ա ամբիոնը բավարար են համարում՝ հանրությանն իրենց  մասին Հերոստրատի պես մոռացնել չտալու համար:  Երևի դա է քաղաքականության մասին նրանց պատկերացումը:

Այնուամենայնիվ, ամենատարօրինակը արտախորհրդարանական ուժերի պասիվությունն է: Ի վերջո, ընտրողին իրենց մասին հիշեցնելու համար պարբերաբար պետք է  նրա հետ կապի մեջ լինել. իսկ  ավագանին այդ ամբիոններից մեկն է: Մանավանդ Երևանի պարագայում բնակչության քանակով ամենամեծն է մարզերից:

Արդեն հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու ցուցակները:  Քաղաքապետի աթոռի համար պայքարում են  ՀՀԿ-ն, որն առաջադրել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, «Ելք» դաշինքը՝  հանձին Նիկոլ Փաշինյանի, և «Երկիր Ծիրանի»-ն՝  Զարուհի Փոստանջյանով:

Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի՝  գործող քաղաքապետի աշխատանքը հանրությունը տեսել է: Ինչով կարող է հպարտանալ և որպես ձեռքբերում ներկայացնել  գործող քաղաքապետը: Քաղաքի մաքրությա ՞մբ, կանաչ   տարածքների կրճատմա ՞մբ, ապօրինի շինարարության, հողաբաժանումների  տեմպերո ՞վ, ծառահատումներո ՞վ, հանրային տրանսպորտի խայտառակ վիճակո ՞վ: Հարցերի պատասխանները, կարծում ենք, տեսանելի է, և հանրությունը մեզնից  լավ կարող է  իր վերաբերմունքը հայտնել:  Եթե սրան էլ գումարենք,  որ նրա թիմում  գրեթե նոր դեմքեր չկան՝ պատկերն ու սպասելիքները ամբողջանում են:

Միակ  տրաֆարետային «ձեռքբերումը», երևի ընտրությունից ընտրություն ասֆալտապատումն է. այն էլ՝ երբեմն ոչ այնքան անհրաժեշտ  հատվածներում:

Թե ինչ  այլընտրանք կներկայացնեն   ընդդիմադիրները՝  քարոզարշավի ընթացքում կերևա:

Զարուհի Փոստանջյանի համար  այս ընտրությունները լակմուսի թուղթ կլինեն՝ ստուգելու իր նորաստեղծ կուսակցության, ասել է թե՝ իր անձի հանդեպ ընտրազանգվածի վերաբերմունքը:

 «Ելք»-ի համար էլ սա հնարավորություն է՝  ևս մի անգամ իր մասին հիշեցնելու և առավելագույնը քաղելու:  Բայց  կարծես թե ուրվագծվում է ընդդիմադիրների՝ քաղաքապետի ընտրություններն ամեն ձևով քաղաքականացնելու, արմատական և դժգոհ ընտրազանգվածին իրենց կողմը գրավելու մղումը:

Դե, եթե ընտրությունը կատարվելու է միայն քաղաքական սահմանափակ քանակով ուժերից, ուրեմն Երևանի քաղաքապետն ու ավագանյն, իսկապես, քաղաքական դեմք ու կառույց են:

Իսկ եթե քաղաքական այս  ուժերին հաջողվի  այնքան ձայներ ստանալ, որ քաղաքապետարանում զգացնել տան վերահսկողի իրենց դերը, գուցե ունենանք որակյալ ավագանի՝հակակշիռ իշխանությանը:  Ի վերջո, պետք է  կայացնել ավագանու ինստիտուտը ևայն օգտագործել ոչ միայն քաղաքային խնդիրների  բարձրացման համար, այլև որպես  քաղաքական ամբիոն՝  որոշակի ընտրազանգված ունենալու և նրա շահերը սպասարկելու նպատակով: