Անվանական տնկիներ՝ Առատաշենում
«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները երեկ հյուրընկալվել են Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող նորաստեղծ «Aratashen winery» գինեգործական տնտեսությունում:
Օրը նշանավորվեց նրանով, որ փառատոնի անվանի հյուրերը սկիզբ դրեցին խորհրդանշական արահետին՝ հողին պահ տալով անվանական տնկիներ:

- Մեծ ցուցակ է արված, թե ովքեր պետք է ծառ տնկեն, բայց ես դրան դեմ եմ, պետք է տնկեն մարդիկ, որոնք հավատում են հողի ուժին:
Անվանական ծառատունկին մասնակեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen winery տնտեսության մենեջեր Մերի Բաղդասարյանն ընդգծեց.
- Քանի որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեր մշակութային կյանքում մեծ տեղ ունի և տարիներ շարունակ թե՛ մեր կինեմատոգրաֆը, թե՛ մեր մշակույթը հայտնի է դարձնում ողջ աշխարհում, հյուրընկալում է բազմաթիվ անվանի մարդկանց՝ դրանով հանրաճանաչ դարձնելով մեր երկիրը, որոշեցինք այս տարի մենք էլ հյուրընկալել իրենց մեզ մոտ: Կարծում եմ, որ համագործակցությունը երկար կլինի: Հուսանք՝ հենց տնկողները հետագայում հնարավորություն կունենան փորձելու իրենց տնկած խաղողից ստացված գինին»։