«Քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է»

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև «Մուլտի գրուպ» ընկերության նախագահի նախաձեռնությանը՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը և նշել. 
 
«Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գանահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովեհտև կարծում ենք, որ այն Հայաստանի Հանրապետության նկատմամբ  զբոսաշրջային հետաքրքրությունն էական կմեծացնի: Նաև հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն: Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այդ որոշումները կկայացնենք և գործընթացն  առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»:
 
 
Վարչապետը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև Հայաստանում տարբեր տեսակի խաչերի տեղադրմանը:
 
- Ես հանձնարարական տվել եմ և հույս ունեմ, որ մեր տեսչական մարմինները, քաղաքաշինության կոմիտեն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարությունը պատշաճ ժամկետներում մեր մարզպետների աջակցությամբ տեղեկատվություն կտան: Քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է և քաղաքաշինությանը  ուղղակի այնպես նայել, որ ով որտեղ ինչ ուզեց կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց կամ իջեցրեց. դա շատ լուրջ մեծագույն պրոբելմ է: Ինձ համար քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է: Ինձ նախնական տեղեկություն է դեռ պետք, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ պետք է ընդգծեմ իմ համոզմունքը, որ պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունի,-ասել է վարչապետը: 
 
Կառավարության ղեկավարն անթուլյատրելի է համար նաև մայրուղիների, ճանապարհների վրա վթարների վայրերում խաչքարեր տեղադրելը. 
 
- Մեզ մոտ մշակույթ է ձևավորվել՝ մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարար են տեղադրվում: Պատկերացրեք բոլոր վթարների առիթով մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում:
 
Այդ ամենի համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:
 
- Իհարկե, մենք 2019 թվականից սկսել ենք քաղաքացիական նշանակության և պետական նշանակության, պատմամշակութային հուշարձանները վերականգնելու գործընթացը: Մենք այս ճանապարհով պետք է գնանք: Տասնյակ բերդեր, ամրոցներ, քաղաքացիական նշանակության այլ պատմամշակութային օբյեկտներ, որոնք ոչնչացման եզրին են,-ասել է կառավարության ղեկավարը:
 
Վարչապետն առաջարկել է  այդ ոլորտում ներդրում անելու ցանկություն ունեցողներին գումարները նվիրաբերել այդ հուշարձանների վերականգնմանը. 
 
- Տեսել եմ նոր կառուցված եկեղեցիներ, որտեղ  ոչ ոք չի գնում, իսկ դրանից  մի քանի կիլոմետր այն կողմ դարերի պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձաններ են ավիրվում: