Հաշվի առնելով ՀՀ-ում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը

Հայ հանրությանը մտահոգում է Արցախում կորոնավիրուսի համավարակի դեմ արտակարգ միջոցառումներ չեն ձեռնարկվում:
 
Մի շարք կազմակերպություններ և քաղաքական գործիչներ, ապա նաև գիտության, մշակույթի և հանրային գործիչները կոչ էին տարածել այդ առնչությամբ, որոնցում մասնավորապես նշված էր.
 
- Խիստ մտահոգիչ է, որ Արցախը դուրս է մնում կորոնավիրուսի համաճարակի դեմ կիրառվող արտակարգ միջոցառումների տրամաբանությունից և տարածքից:
 
Համաճարակը մեզ ընդհանուր մարտահրավեր է նետել: Մենք պարտավոր ենք գիտակցաբար ու պատվով ընդունել այն, վեր կանգնել հատվածական, քաղաքական, խմբային, անձնական շահերից և կատարել միակ ճիշտ և արդյունավետ քայլը՝ ժամ առաջ Արցախում հայտարարել արտակարգ դրություն և Երևանի հետ ընդհանուր տրամաբանությամբ իրականացնել կարանտինային և այլ անհրաժեշտ միջոցառումներ:
 
Հավատում ենք, որ մեր ձայնը կլսվի, և մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը վեր կդասվի ամեն ինչից:
 
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Եվրոպական կուսակցություն, Պահպանողական կուսակցություն, «Սասնա Ծռեր» համահայկական շարժում, «Սեպուհական շարժում» ռազմահայրենասիրական կազմակերպություն, Արա Պապյան, Ալբերտ Բաղդասարյան, Արկադի Վարդանյան, Արմենակ Կյուրեղյան, Եղիշե Պետրոսյան, Վոլոդյա Ավետիսյան
 
Իսկ գիտության, մշակույթի և հանրային գործիչները կոչ էին անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն.
 
- Խիստ մտահոգիչ է, որ Արցախը դուրս է մնում կորոնավիրուսի համաճարակի դեմ կիրառվող արտակարգ միջոցառումների տրամաբանությունից և տարածքից:
Համաճարակը մեզ ընդհանուր մարտահրավեր է նետել:
 
Մենք պարտավոր ենք գիտակցաբար ու պատվով ընդունել այն, վեր կանգնել հատվածական, քաղաքական, խմբային, անձնական շահերից և կատարել միակ ճիշտ և արդյունավետ քայլը՝ ժամ առաջ Արցախում հայտարարել արտակարգ դրություն և Երևանի հետ ընդհանուր տրամաբանությամբ իրականացնել կարանտինային և այլ անհրաժեշտ միջոցառումներ:
 
Հավատում ենք, որ մեր ձայնը կլսվի և մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը վեր կդասվի ամեն ինչից:
 
Հայկ Մինասյան (ֆիզիկոս),  Հարություն Կարապետյան (քիմիկոս), 
Էմիլ Աբրահամյան (ֆիզիկոս), Ապրես Զոհրաբյան (հասարակական գործիչ),
Թամար Հովհաննիսյան (դերասան, ռեժիսոր), Վահրամ Թադևոսյան (օպերային երգիչ), Դավիթ Գասպարյան (բանասեր), Ռաֆայել Հակոբյան (ֆիզիկոս), Հովիկ Վարդումյան (արձակագիր), Վահագն Կոզմոյան (լրագրող), 
Հրաչիկ Միրզոյան (քիմիկոս, բնապահպան), Վարդան Հայկազյան (երկրագետ)
 
Քիչ առաջ Արցախից ստացվեց  հետևյալ հաղորդագրությունը՝ «Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ».
 
- Հաշվի առնելով ՀՀ-ում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակը՝ կապված նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետ, Արցախի Հանրապետությունում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:
 
Կարևորելով ԶԼՄ-ների դերը՝ հանրային կարևոր իրողությունների համակողմանի և անաչառ լուսաբանման գործում, սույն հանձնաժողովի շրջանակներում գործարկում ենք տեղեկատվական շտաբ, որը համակարգելու է ԶԼՄ-ներին պաշտոնական տեղեկատվության տրամադրման գործընթացը և հանդիսանալու է Արցախում միակ տեղեկատվական միասնական հարթակը, որտեղ կտեղադրվի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
 
ԶԼՄ-ների մեր գործընկերներին նախապես տեղեկացնում ենք, որ մեզ մոտ տարբեր տեղեկատվական հարթակներից հավաքվելու են հանրության համար հետաքրքրություն ներկայացվող հարցադրումներ, որոնց պատասխաններն ըստ անհրաժեշտության տրվելու են կամ մեր լրահոսով, կամ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչների մամուլի ասուլիսների, հայտարարությունների կամ տեղեկատվական նյութերի տեսքով: