Փոխվստահություն և… տագնապ

Հանրապետության հրապարակում վաղը կայանալիք հանրահավաքի նախօրեին՝ քիչ առաջ, ՀՀ վարչապետը ՖԲ-ով դիմել է հանրությանը՝ խորհրդակցելով.
 
- Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երեւանի մի որեւէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք:      
 
7700 դիտում և 1078 արձագանք է արձանագրվել 1 ժամվա ընթացքում և գրեթե բոլորն էլ՝ անկեղծ կարծիքներ: Սակայն մտորելու ու նաև ուրախանալու առիթ է տալիս այդ արձագանքների մեկ այլ ընդհանությունը՝ մարդիկ հավատում են վարչապետին և անշահախնդրորեն մտահոգ են նրա անվտանգության համար: Ասել է թե՝ Մարտի 1 և Հոկտեմբերի 27 տեսած ժողովուրդը դեռևս տագնապում է դրանց կրկնության վտանգից, զի դրանց տիկնիկավարները ազատության մեջ են:
 
Ահավասիկ գրառումներից մի քանիսը:
 
Вардан Григорян  Գաղափարը լավ է, բայց ներկա իրավիճակում հայտնի ու անհայտ թշնամիները շատ են, վտանգը չափազանց մեծ, պարոն Փաշինյան։ Անվտանգությունը հիմա ավելի քան երբևէ ամենակարևոր գործն է, Դուք հանուն մեր երկրի ու ժողովրդի ապագայի չպետք է վտանգի ենթարկեք Ձեզ։ Ներքին թշնամին նենգ է ու դավադիր։ Նաև արտաքին վտանգները պետք չի անտեսել։     
 
Yeghish Yeghishyan Մարտի 1 Հոկտեմբերի 27 ի կազմակերպիչները ազատության մեջ են։ Կարծում եմ հանուն Հայաստանի Հանրապետության հանուն Հայ ազգի Ձեր անվտանգությունը ավելի կարևոր է: Մենք կգանք:       
 
Լիլիթ Հովհաննիսյան Հիանալի գաղափար է, բայց ոչ Ձեր մասնակցությամբ։ Վտանգը մեծ է ներկա պահին, մենք կկազմակերպենք պր.վարչապետ, դուք ձեզ վտանգի մի ենթակեք, շակալները սոված սպասելու են։
 
Анжела Карапетян Պարոն Փաշինյան, Դուք քայլ առ քայլ հասաք այս հաղթանակին, հիմա թողեք, որ մենք քայլենք դեպի Ձեզ: Դուք միայն ասեք, ո՞ր թաղամասից: ԴՈՒՔ՝ մեր ազգի հպարտություն, մեր առաջնորդ, մեր Սիրելի՛ Վարչապետ՝ ՍԻՐՈՒՄ ենք ՁԵԶ: Ձեր անվտանգությունը՝ մեր ազգի անվտանգությունն է:
 
Аревик Киракосян ԴՈՒՔ մեզ ողջ և առողջ եք պետք, սիրելի վարչապետ, մենք երթերով կգանք հրապարակ և կսպասենք Ձեզ, գիտենք, որ դուք մեր քաջ ու անվախ ընտրյալն եք, բայց հիմա քան երբևէ զգուշավորությունը ավելորդ չէ, խնդրում ենք...     
 
Anna Kartashyan Պարոն վարչապետ, մեր հարգարժան...  փորձանքը մեկ անգամ է լինում. անվտանգությունը առաջնահերթ է, գոնե այս պահի դրությամբ, երբ այդ կրակ ու պատիժները դեռ ազատության մեջ են... Մենք կգանք, երթով լինի, թե առանց երթ, արդեն էական չէ:    
 
Rafayel Zakaryan Լավ միտք է, և կարծում եմ կարելի է սկսել էրեբունի կամ Ավան համայնքից, քանի որ հեղափոխության օրերին հենց այդ համայնքներում են բռնություններ եղել, հիմա դա նրանց համար մեծ հարված կլինի համ էլ ժողովրդի մեջից վախը դուրս կգա...
 
Mushegh Khachatryan Լավ միտք չէ Նիկոլ ջան , հիմա դրանցից զգուշ մնալա պետկ, գիտենք որ անվախ Դուխով ես,բայց պետք չէ մոռանալ, որ դուք կանգնել էք աշխարհի ամենավտանգավոր օձի պոչին, այդ իսկ պատճառով անվտանգության նկատառումներով լավ կլինի հանդիպենք Հանրապետության Հրապարակում: