Նախորդ կյանքի մե՞ղքը քավեց

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԼՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ՎԵՐԱՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆ Է

Կառլ Էդոնը ծնվել է 1972 թ.՝ անգլիական Միդլսբրո քաղաքում: 3 տարեկանում նա սկսել է ծնողներին պատմել, թե ինչպես է ինքը ծառայել որպես նացիստական Գերմանիայի կործանիչ-ինքնաթիռի օդաչու:

Տղայի հայրը և մայրը զարմանում էին, քանի որ մանկահասակ իրենց որդուն ոչինչ չէին պատմել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Երեխան կարդալ էլ չգիտեր, իսկ տանը հեռուստացույց չկար, որով նա ինչ-որ հաղորդում կարող էր լսել: Ուրեմն՝ որտեղի՞ց նա կարող էր իմանալ մարդկության պատմության ամենամեծ զինված հակամարտության մասին, այլն էլ՝  այդպիսի մանրամասներով:

Փոքրիկ Կարլն իր հարազատներին պատմել է, թե ինչպես է կործանվել իր սիրելի ինքնաթիռը և խոսքն ավարտել է հիտլերյան ողջույնով: Տղան ասել է, թե իրեն խփել են 1942 թ. Անգլիայի վրայով թռիչքի ժամանակ: Բացի այդ, նա անընդհատ նկարում էր ֆաշիստական կեռախաչեր (սվաստիկա) և  գերմանական խաչեր: Եվ դա՝ ընդամենը երեք տարեկանում: 

Կարլի հայրը լրջորեն հետաքրքրվել է որդու պատմություններով ու սկսել է ուսումնասիրել դրանք: Երբ որդուն հարցրել է, թե նրան ինչպես էին կոչում նախկինում, Կարլը պատասխանել է, որ իրեն Հենրի են կոչել, իսկ հորը՝ Ֆրիդրիխ (տեղեկացրել է esoreiter.ru-ն):

6 տարեկանում արտասովոր այս անգլիացին նկարել է մանրամասն կառուցվածքը Messerschmitt Bf.109 միամոտոր մխոցային կործանիչի, որով ինքն իբր թռել էր՝ Լյուֆտվաֆֆեի կազմում: Այդժամ նրա ծնողները շվարել են և սկսել են լիովին հավատալ իրենց որդու խոսքերին:

Երբ տանը հեռուստացույց հայտնվեց, Հոլոքոստի մասին մի հեռարձակում կլանեց Կարլին, և նա ասաց, որ հանկարծ մեկ փաստ հիշեց. նրա բազան տեղակայված էեղել ինչ-որ համակենտրոնացման ճամբարի մոտ:

Այնուհետև նա հայտարարեց, թե ինքնաթիռի վթարի ժամանակ կորցրել է իր աջ ոտքը: Զարմանալի է, բայց նրա աջ ոտքի վրա՝ աճուկի մոտ, ողջ ազդրի լայնությամբ  խալանման մեծ հետք կա:
Այսքանով, սակայն, տարօրինակությունները չեն ավարտվել: Ի զարմանս բոլորի՝ տղան արտաքնապես նման չէ իր ծնողներին: Կարելի էր կարծել, թե նրան փոխել են ծննդատանը, բայց դա անհնար էր, որովհետև մայրը Կարլին ծնել է տանը և առաջին իսկ օրից անձամբ է խնամել նրան:

Կարլ Էդոնի և Հենրիխ Ռիխտերի պատմության տխուր շարունակությունը

1997-ին անհավանական բան տեղի ունեցավ: Միդլսբրոյի Տիլբերի-Ռոուդ ճանապարհի մոտ հայտնաբերվեց նացիստական ինքնաթիռի խորտակման վայրը: Կործանիչի մնացորդներից հաջողվեց դուրս բերել օդաչուի կմախքը, որը, ինչպես հետո պարզվեց՝ Լյուֆտվաֆֆե կործանիչ-ինքնաթիռի օդաչու Հենրիխ Ռիխտերի աճյունն էր: Անկման ժամանակ նա կորցրել է իր աջ ոտքը և զոհվել, հավանաբար՝ արյուն կորցնելու պատճառով:

Տեղացի պատմաբան և գերբնական տեսությունների կողմնակից մասնագետն իսկույն հիշել է Կարլ Էդոնի պատմածները (այդ ժամանակ Կարլը պետք է լիներ 25 տարեկան) և համեմատել է տղամարդկանց արտաքինները: Արտաքին նմանություն հանգուցյալի անգլիացու և գերմանացու արտաքին նմանությունը ապշեցնող էր:

Ցավոք, նացիստական օդանավը հայտնաբերելուց երկու տարի առաջ Կարլը դաժանաբար սպանվել էր: Աշխատելով երկաթուղում, նրա վրա հարձակվել էր իր ծառայակից Գերի Վինտերը, ով մի քանի անգամ բանտարկված էր եղել: Վայրագ մարդասպանը դանակի 37 հարվածով սպանել էր Կարլին:
Այդ ժամանակ 23-ամյա Կարլը 22-ամսական դուստր ուներ և սպասում էր երկրորդ զավակի ծնվելուն:

Իր մահից առաջ Կարլը մեկնել էր Սկիննինգրով՝ այնտեղից գնացքի պահեստամասեր բերելու: Ուղիղ 40 տարի առաջ, նույն օրը, զոհվել էր Հենրիխ Ռիխտերը, երբ Սկիննինգրովի վրա ռումբ նետելուց հետո վերադառնում էր Երրորդ Ռեյխ: Պարզ զուգադիպությո՞ւն, թե՞ շատ ավելին, ինչը հաճախ առեղծված ենք կոչում:

Շատերն են համոզված, որ Կարլն իսկապես ֆաշիստական օդաչուի վերամարմնավորումն էր: Ավելին, նրանք կարծում են, որ Էդոնն իր մահով վճարել է իր նախորդ կյանքի մեղքերի համար: Անգլիացի երկաթուղայինն ու գերմանացի ռազմական օդաչուն մահացել են միմյանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ ճիշտ 4 տասնամյակի տարբերությամբ: