«Սպիտակ մահ»՝ Հունգարիայում

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԲՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՐԵՎՈՒՅԹ

Բնության սպառնալիք այս աղետը շատ հազվադեպ երևույթ է: Այնքան սակավադեպ, որ առեղծվածային-անոմալ է թվում ու հենց այդ պատճառով էլ ստացել է «սպիտակ մահ», սարսափելի անունը, քանի որ մահվան նման անողոք է և վրա է հասնում այնքան արագ, որ պարզապես դժվար է պատկերացնել ու մանավանդ՝ հաշտվել դրա հետևանքների հետ:
 
Այո, ընդամենը մի ակնթարթում մարդկանց իր գեղեցկությամբ ջերմացնող և անվտանգ բնության հրաշքը հանկարծ վերածվում է կործանարար սառցե քաոսի: Ավելին, անգամ գիտնականները չեն կարողանում հասկանալ ու բացատրել, թե ինչու է հանկարծ «շուռ գալիս»՝ կարծես «ոչ մի տեղից» ահավոր ցուրտ մշուշ փչելով բուսականության վրա: 
 
Հենց այդպիսի «սպիտակ մահ» է արձանագրվել վերջերս Հունգարիայի կենտրոնական մասում գտնվող Պիլիշ փոքր քաղաքում: Ահա թե ինչպես են նկարագրել այնտեղի կանաչ աշխարհի վերափոխումը դրա ականատեսները (տեղեկացրել է esoreiter.ru-ն):.
 
- Արտաքնապես այն կարծես իսկական մառախուղ լիներ՝ երբ մոտեցավ, և ոչ ոք դրան առանձնահատուկ ուշադրություն չդարձրեց, - պատմել է մեկը բնակիչներից մեկը: - Ոմանք նույնիսկ խանդավառությամբ սպասում էին, թե մառախուղը երբ քաղաք կմտնի՝ այն վերածելով ձմեռային հեքիաթի: Բայց հեքիաթը չափից ավելի դաժան ստացվեց: Օդի ջերմաստիճանն ակնթարթորեն պլյուսից իջավ ճգնաժամային մինուսի: Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե մինուս քանիսի: Դա անհավանական ինչ-որ բան էր: Պատկերացրեք, որ մի տաք սենյակից ձեզ հանկարծ նետում են սառցարանի մեջ::
 
Եթե տեսնեք, որ նման մառախուղ է մոտենում՝ վազելով թաքնվեք տաք սենյակներում: Ճիշտ է, նման երևույթի չհանդիպած մարդու համար սովորական մառախուղից այն տարբերակելն այնքան էլ հեշտ չէ: Այդ պատճառով էլ անհնար է կանխատեսել այդպիսի աղետը (նույնիսկ օդերևութաբաններն  անզոր են այս դեպքում) ար և արագ արձագանքել դրան: Նույնիսկ կենդանիներն են սատկուն դրանից, թեև մոտեցող վտանգը զգալու նրանց բնազդը մարդկանցից ավելի զարգացած է... 
 
Իրոք, երբ չարաբաստիկ այդ մառախուղն իջնում է՝ օդի ջերմաստիճանը կտրուկ իջնում է՝ մահ պատճառելով բույսերին և կենդանիներին: Նաև, իհարկե, մարդկանց՝ եթե «սպիտակ մահը» նրանց «բռնում» է կացարանից հեռու: Օրինակ, Հունգարիայի Պիլիշի մոտակայքում վրա հասած աղետից մահացու ցրտահարվել են երեք զբոսաշրջիկներ, ովքեր այդ պահին գտնվում էին վրանում ... 
 
Եվ ոչ ոք, նույնիսկ գիտնականները չեն կարողանում կանխատեսել մահացու մարախուղը՝ այնպես, ինչպես չեն կարողանում բացատրել դրա առեղծվածային բնույթն ու հանելուկային ակնթարթաբար ներխուժումը: