Հայկական գարնանատոնը Վալենսիայում
ԿԱՆԱՆՑ ՄԵԿԱՄՍՅԱԿԸ ԵԶՐԱՓԱԿՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՈՎ

Գարնանամուտը Հայաստանում նշանավորվում է «Կանանց մեկամսյակ» անվամբ հայտնի տոնով, որը, պարզվում է՝ վալենսաբնակ հայերը ևս նշում են: Այս տարի մեկամսյակի վերջին ակորդը հանդիսացավ Միսլատայի կիրակնօրյա դպրոցի սաների շնորհավորանքն՝ ուղղված Սարատովի հայուհիներին:
Սերտ համագործակցություն է հաստատվել Վալենսիայի և Սարատովի հայ համայնքների և, հատկապես, հայկական կրթօջախների միջև, ինչի վառ ապացույցներից էր նաև ապրիլյոթյա հանդիսությունը՝ ռուսական քաղաքի հայկական դպրոցի ուսուցչուհի Նունե Բաղդասարյանի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ կանանց մեկամսյակը «Արարատ» Հայկական միությունում սկսվել էր մարտին՝ «Գարուն» խորագիրը կրող նկարչական մրցույթով։