Գրագիտությունը տեղի՞ է տալիս
ՉՈՐՍ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՑ ԵՐԵՔԸ ՉՈՒՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երիտասարդության հմտությունների համաշխարհային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կրթության հանձնաժողովը կրթական և հմտությունների համաշխարհային ճգնաժամը լուծելու կոչ են անում։
Տվյալներ տրամադրած 92 երկրում 15-ից 24 տարեկան երիտասարդների գրեթե երեք քառորդը աշխատանքի է դուրս գալիս առանց անհրաժեշտ հմտություններ ունենալու: Սրա մասին է ասվում Կրթական հանձնաժողովի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում, որ հրապարակվել է Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրվան ընդառաջ:

- Կարևոր է, որ երեխաներն ու երիտասարդները ոգեշնչված և հմուտ լինեն: Այդպիսի սերունդը կարևոր նշանակություն ունի հասարակությունների և տնտեսությունների զարգացման, առաջընթացի և հաջողության համար: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում երեխաների և երիտասարդների մեծամասնությունը ձախողել է երկրներում առկա կրթական համակարգերի պատճառով, որ թողել է նրանց առանց կրթության, համապատասխան հմտությունների ու առանց ոգևորության, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը: - Հօգուտ ներկա և ապագա սերունդների արագացված ուսման և հմտությունների զարգացման համար ծախսարդյունավետ ներդրումը հրատապ անհրաժեշտություն է այս ճգնաժամը լուծելու համար:
Հաշվետվությունում նշվում է, որ կրթությունից դուրս մնացած երիտասարդների բարձր մակարդակի և միջին հմտությունների ցածր մակարդակի պատճառով աշխարհում երկրները բախվում են հմտությունների ճգնաժամի, երբ երիտասարդության մեծամասնությունը պատրաստ չէ այսօրվա աշխատաշուկայի մասը դառնալու:
Զեկույցում ասվում է, որ երկրների և ամենաաղքատ համայնքների միջև մեծ անհամաչափությունները խորացնում են անհավասարության մակարդակը: Հասանելի տվյալներ ունեցող ցածր եկամուտ ունեցող երկրներից առնվազն 1-ում երիտասարդների ավելի քան 85 տոկոսը չունի թվային և աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտությունների միջին մակարդակ:
- Որպեսզի երիտասարդները հաջողության հասնեն և համավարակով պայմանավորված ուսման բացերը լրացնեն, նրանց բազմակողմանիորեն պետք է աջակցենք. դա լավագույն տարբերակն է: Բայց մենք չենք կարող վերականգնել այն, ինչ չենք չափում: Մենք պետք է իմանանք, թե «որտեղ են» երեխաներն ու երիտասարդներն իրենց անհրաժեշտ հմտությունները ձեռքբերելու ճանապարհին և մշտադիտարկենք նրանց առաջընթացը: Ահա թե ինչու,Կրթության հանձնաժողովը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և այլ գործընկերներ աշխատում են լուծել տվյալների բացերի խնդիրը, այդ թվում՝ գործարկել «Հմտությունների համաշխարհային ժամացույցը», որը կօգնի հետևել առաջընթացին, որպեսզի մենք կարողանանք նախապատրաստել ներկա սերնդին ապագայում բարեկեցիկ կյանք ունենալու համար,- նշել է Կրթության հանձնաժողովի գործադիր տնօրեն Լիզբեթ Սթերը (Liesbet Steer):
Զեկույցում նաև նշվում է, որ 77 երկրներից ստացված տվյալները փաստում են, որ 3-ից 5 տարեկան երեխաների երեք քառորդից պակասն է հմտացել գրագիտության չափման չորս ոլորտներից առնվազն երեքում՝ թվաբանություն, ֆիզիկական պատրաստվածություն, սոցիալ-էմոցիոնալ զարգացում և ուսում: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկան երեխաների մեծամասնությունը չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ: Այս հիմնարար հմտությունները հիմքն են հետագա կրթության և այլ հմտությունների զարգացման համար:
Ընդհանուր գրագիտություն և թվաբանություն; փոխանցվող հմտություններ, այդ թվում՝ կյանքի հմտություններ և սոցիալ-էմոցիոնալ հմտություններ; թվային հմտություններ, որոնք թույլ են տալիս անհատներին հասկանալ և կիրառել տեխնոլոգիաները; զբաղվածության ոլորտին հատուկ հմտություններ, որոնք օգնում են աշխատանք ձեռք բերել; ինչպես նաև ձեռնարկատիրական հմտությունները, որոնք ևս կարևոր են երեխաների զարգացման համար: Այս հմտությունները կարևոր նշանակություն ունեն նաև հասարակությունների և տնտեսությունների զարգացման համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կրթության հանձնաժողովը կոչ են անում կառավարություններին որակյալ կրթությամբ հասնել յուրաքանչյուր երեխայի և վերացնել այն խոչընդոտները, որոնց պատճառով երեխաները կրթությունից դուրս մնալու վտանգի տակ են հայտնվում; գնահատել երեխաների կրթության մակարդակը և բացերը լրացնելու համար դասեր տրամադրել; առաջնահերթություն տալ հիմնարար հմտություններին՝ ողջ կյանքի ընթացքում կրթվելու համար ամուր հիմք ստեղծելու նպատակով և աջակցել հոգեսոցիալական առողջությանն ու բարեկեցությանը` տրամադրելով բազմակողմանի աջակցություն: Զեկույցն ընդգծում է բոլոր տարիքային խմբերում երեխաների և երիտասարդների հմտությունների բացի մասին ավելի շատ տվյալներ ունենալու անհրաժեշտությունը: