Խորհրդավոր տիկնիկը ոստիկանություն է տարվել որպես կասկածյալ

Մեծն Լեսթեր բեմական անունով հայտնի լեհազգի Մարիան Չայկովսկին ժամանակին հանրահայտ ամերիկյան որովայնախոս է եղել: Նա համարվում է վարյետեի՝ թեթև ժանրի թատրոնի ծաղկման դարաշրջանի առավել հաջողակ և հանրահայտ որովայնախոսներից մեկը: Նա նաև այդ անսովոր արհեստի և էստրադային ժանրի հիմնադիրներից մեկն է: Այդ մարդու վարպետությունը կարծես թե սահման չի ճանաչել, և պատահական չէ, որ շատերը  Չայկովսկուն և նրա տիկնիկներին գերբնական հատկություններ են վերագրել:
 
Մեր օրերի որովայնախոսների նախապապը, ինչպես այժմ ընդունված է նրան կոչել, կարող էր մի բաժակ ջուր խմել, երբ նրա ծնկին դրված տիկնիկը նույն ժամանակ միանգամայն հանդարտ զրուցում էր: Մի անգամ Մեծն Լեսթերի գործընկերները որպես կատակ ջուրը ջինով են փոխարինել: Որովայնախոսը, ասես ոչինչ չի եղել, ալկոհոլով լի բաժակը հանգիստ ցամաքեցրել է, բայց ահա նրա տիկնիկը հանկարծ սկսել է հազալ և գլուխը թափահարել, կարծես այդ նրան էին հարկադրել 200 գրամ թունդ խմիչք կուլ տալ (հաղորդում է esoreiter.ru-ն):
 
Մեծն Լեսթերը քայլել է հանդիսատեսների շարքերի միջով, իսկ նրա ձեռքի տիկնիկը մարդկանց հետ զրուցել է և հանրահայտ մեղեդիներ սուլել: Տիկնիկի հետ շփվելով՝ արտիստը փորձել է նրան ընդհատել, և հանդիսականները պարզորոշ լսել են միաժամանակ հնչող երկու տարբեր ձայներ: Մարդաշատ նման ելույթների ժամանակ որովայնախոսը մշտապես ընտրել է հատուկ տիկնիկ, որն իր ձեռքով էր փայտից պատրաստել և կոչել Ֆրենկ Բայրոն կրտսեր: 
 
Ֆրենկ Բայրոն կրտսերը Մեծն Լեսթերի սիրելի զավակն էր, և հենց այդ բեմային իրով է փառաբանված արտիստը կատարել իր ամնեահաջողված ու ամենազարմանալի համարները: Հիացմունքից արբեցած հանդիսականները շշնջում էին, թե տիկինիկի ներսում երեխա, գաճաճ կամ էլ ռադիոսարք կա, իսկ ոմանք էլ անգամ համարում էին, թե այդ իրն իսկապես կենդանի է: Այսինքն, իբր տիկնիկն ուղղակի գիտակցությամբ է օժտված և կարողանում է ինքնուրույն խոսել: Նույնսիկ ասում էին, թե այն պատրաստել են դագաղի փայտից, որի մեջ վհուկի էին թաղել: Իբր՝ կախարդուհու ոգին բնակություն է հաստատել տիկնիկի մեջ և աջակցել է Չայկովսկու գործունեությանը: 
 
Այն, ինչ 1924 թ. տեղի է ունեցել Դետրոյտում, աննխադեպ է բոլոր տեսանկյուններից: Մեծն Լեսթերի ելույթի ժամանակ տիկնիկը հադիսատեսին այնքան ծիծաղելի անեկդոտներ է պատմել, որ երեք տարեց կին տեղում ուղղակի ծիծաղից մահացել են: Բնականաբար, համերգը դադարեցվել է, և թատրոն են եկել բժիշկներն ու ոստիկանները: Իրավապահներն ավելի լավ բան չեն գտել, քան որպես պատահածի կասկածյալ գրանցել տիկնիկին: Չայովսկուն իր խորհրդավոր խաղալիքի հետ ձերբակալել են ու տարել տեղամաս: 
 
«Կենդանի խաղալիքը» լուսանկարել են, իսկ ահա նրա մատնահետքերը հասկանալի պետճառով չեն կարողացել վերցնել: Այդ հանելուկային իրադարձության ականատեսները մի մարդու նման ասել են, որ ելույթի ժամանակ Մեծն Լեսթերի շրթունքները բացարձակապես չեն շարժվել, այլ խոսել է միայն Ֆրենկ Բայրոն կրտսերը: Այդ պատճառով էլ անվանի որովայնախոսին պատասխանատվության ենթարկել չեն կարողացել: Չէ՞ որ կանանց մահված պատճառ դարձած ծիծաղելի անեկդոտը նա չի պատմել: Եռակի սպանություն գործելու համար կասկածվող խորհրդավոր տիկնիկին նույնպես իրավապահներն ստիպված են եղել ի վերջո բաց թողնել: Հասկանալի է՝ Մարիան Չայկովսկին նրա հետ այլևս բեմ դուրս չի եկել:
 
Հետագայում համառ շշուկներ են տարածվել, թե Ֆրենկ Բայրոն կրտսերը թանգարանում դեռևս կենդանանում է, երբ լիալուսնի գիշեր է լինում, անձայն բացում է բերանն ու գլուխն այսուայնկողմ շրջում ՝ասես տիրոջն է որոնում: Մինչդեռ Մեծն Լեսթերը համարյա 60 տարի առաջ է կյանքից հեռացել: Այդ շշուկները, սակայն, թանգարանի անձնակազմի խոսքերից բացի՝ ուրիշ ապացույց չունեն: