Լուսինը որևէ կերպ ազդո՞ւմ է երկրաբնակների հոգեվիճակի վրա

Ոմանք կարծում են, որ լիալուսնի ժամանակ մարդիկ ու կենդանիները դառնում են անհանգիստ, սրվում են հոգեկան հիվանդությունները, խախտվում է քունը:Ավստրալացի գիտնականները ստուգել են՝ իրո՞ք հոգեպես անկայուն մարդկանց վիճակը վատթարանում է լիալուսնի ժամանակ: Նրանք վերլուծել են Նյուքասլի Կալվարի Մատեր հիվանդանոցում մարդկանց ընդունելու ամսաթվերը և հաստատել են, որ ծանր հիվանդների 23%-ին ընդունել են լիալուսնի ժամանակ: Ընդ որում՝ հիվանդներն իրենց անհանգիստ են պահել, կռվել են բուժանձնակազմի հետ, թքոտել ու քացահարել:
 
Ամերիկացի գիտնականները ևս չեն ժխտում Լուսնի ներգործությունը մարդու հոգեկան վիճակի վրա, սակայն նրանք նույնպես նմանատիպ ուսումնասիրություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ հիվանդանոցային կանչերը լուսնի բոլոր փուլերի ժամանակ հավասարաչափ են: Երկրի բնակիչների վրա լուսնի ազգեցության թեմային անդրադարձել է «ՌԻԱ-նովոստին»:
 
Նշվում է, որ այդ ներգործությունն իրականում այնքան աննշան է ստացվել, որ գիտական եղանակներով այն չես չափի: Կանադայից որոշ գիտնականներ համոզված են, որ մոլորակի հոգեկան խանգարում ունեցող բնակիչների վրա Երկրի բնական արբանյակի ազդեցությունն ընդամենն առասպել է: Նրանք կարծում են, որ գիտնկանների եզրակացություններն իրարից տարբերվում են, որովհետև նրանք լիալուսնի երկարությունը տարբեր կերպ են հաշվարկում: Մեկը դրա տևողությունը համարում է 12 ժամ, մեկ ուրիշը՝ 24 ժամ, ոմանք էլ՝ երեք լիօրյակ: 
 
Ինչ վերաբերում է կենդանիներին, որոնք իբր լիալուսնի պատճառով ագրեսիվ են դառնում, ապա հետազոտողներն Ավստրալիայի օրինակով ապացուցել են. այդ օրերին շները կծում են նույն կերպ, ինչ մյուս օրերին: Գիտնականները չեն շրջանցել նաև տարածված կարծիքն այն մասին, որ լիալուսնի ժամանակ մարդկանց քունը խանգարվում է: ԱՄՆ-ից և Կանադայից գիտնականների խումբը որոշել է գիտափորձի մեջ ներառել աֆրիկացի որսորդ-հավաքորդների և մադագասկարցի հողագործների: 
Պարզվել է՝ առաջինները լիալուսնի ժամանակ ավելի քիչ են քնում և շատ ավելի գործնական են ցերեկը, իսկ նորալուսնի ժամանակ նրանց կարգուկանոնը բվերին է հիշեցնում: Սակայն  քնի որակը լուսնի փուլերից կախված չէ: 
 
Շվեյցարացի գիտնականները 33 կամավորնների 64 գիշեր փորձերի են ենթարկել են դրել: Քնի ժամանակ նրանց ուղեղի էլեկտրաուղեղագրությունից պարզվել է, որ լիալուսնի ժամանակ նրանք ննջում են են 5 րոպե ավելի երկար և քնում են 20 րոպե ավելի քիչ: Դանդաղ դելտա-քնի տևողությունը 30%-ով պակասել է: Այլ երկրների նրանց գործընկերները չեն կարողացել այդ արդյունքը վերարտադրել: Հեղինակների կարծիքով՝ ճիշտ չէ եզրակացություններ անել 33 կամավորներից ստացված արդյունքի հիման վրա: Նրանք տեղեկություններ են վերցրել քնի ուսումնասիրությամբ զբաղվող ուրիշ երեք ինստիտուտներից, համեմատել Լուսնի փուլերի հետ և ոչ մի կապ չեն հայտնաբերել: