Վանգան` գալիք տարվա մասին

Բուլղարուհի Եվանգելինայի գուշակությունները երբեմն այնքան ճշգրիտ են իրականանում, որ մարդիկ անպայման ցանկանում են իմանալ, թե նրա թողած ժառանգության մեջ այս կամ այն ժամանակի մասին ինչ ակնարկներ կան:

Օրինակ ասում են, թե նա Երրորդ աշխարհամարտի սկիզբ է համարել Սիրիայի կործանումը, իսկ նրա հետ պատերազմ սկսելու պատճառ` քիմիական զենքը: Ասել կուզի` քանի քիմիական զենքի պատճառով արդեն քանի տարի պատերազմող Սիրիան կանգուն է, մարդկությունը համաշխարհային նոր պատերազմից վախենալու բան չունի: Բայց չէ՞ որ մերձարվորարևելյան այս հնագույն երկրի վիճակը շատ երերուն է…

Ինչ վերաբերում է գալիք 2019թ. մասին Վանգայի կանխագուշակություններին, ապա esoreiter.ru պարբերականը շեշտում է, որ նա այդ տարեթիվն ուղղակիորեն չի նշել: Միայն երբեմն հիշատակել է` «ընթացիկ հարյուրամյակի երկրորդ տասնամյակի վերջը: Դեռ ավելին, անգամ այդ դեպքում նա ոչ մի որոշակի բան չի ասում, այլ միայն ակնարկներ և ինչ-որ ընդհանուր արտահայտություններ է անում, որոնք այսօր ամեն մեկը կարող է մեկնաբանել, ինչպես ցանկանա:

Պարբերականն առաջարկում է համենայնդեպս գլուխ հանել մշուշոտ արտահայտությունների առավել հետաքրքիր մեկնաբանություններից, որոնք Վանգելինան ասել է ապագայի մասին: Ընդ որում, նույնիսկ բուլղարերենից թարգմանությունը կարող է գուշակության իմաստը հիմնովին աղավաղել, էլ չասած` բազմաթիվ այլ գործոնների մասին (օրինակ` կեղծումը), որոնք կարող են այս բոլոր կանխատեսումները գործնականում հավասերեցնել 0-ի:

Այսպիսով, հետաքրքրվողները կարող են այստեղ հետևել, թե ենթադրաբար 2019թ. մասին ինչ է ասել  Վանգան, և դրա վերաբերյալ ի՞նչ են մտածում նրա ժառանգության ամենախորաթափանց հետազոտողները:

Մի հսկա երկրի գործողությունները խուճապի մեջ կգցեն ամբողջ աշխարհը

Այստեղ միայն երեք տարբերակ կարող է լինել` Միացյալ Նահանգները, Չինաստանը կամ Ռուսաստանը: Իսկ թե նրանցից որին է նկատի ունեցել կույր բուլղարուհին, ոչ ոք ասել չի կարող:
Հին աշխարհակարգին կփոխարինի նորը, որը կլինի մադու ու Աստծո սրտով:

Ասում են` վերջին տարիներին Վանգելինան այս ասույթն արտասանել է կրկներգի նման: Ավելին,  հաճախ որոշակիորեն մատնանշել է մեր դարի 2-րդ տասնամյակի վերջը: Փորձագետները համարում են, որ սա բուլղարուհի գուշակի ամենալավատեսական կանխատեսումն է, սակայն հիմա դրան հավատալը շատ դժվար է: Մի՞թե  ամեն ինչ կարող է փոխվել այդքան արմատապես ու արագ:

Մարդիկ իրար սպանելու են հանուն հավատի`  համոզված լինելով, որ դա արդար է

Իսկ այս կանխատեսումն իրոք որ իրականանում է: Բավական է հետևել, թե ինչպես է տարածվում հակամարտությունը Մերձավոր Արևելքում, իրական վտանգն ահաբեկիչների, որոնք իբր գործում են Ալլահի անունից և այլն: Այս կանխատեսմանը համապատասխանում են նաև Եվրոպան հեղեղող ներգաղթի ալիքը և դրա մահացու հետևանքները:

Մոլորակն ըմբոստանում է, և դրա պատճառով շատերը կզոհվեն
Բնական աղետները (ինչպիսիք են հրաբուխները, երկրաշարժերը, հրեշավոր փոթորիկները, անհասկանելի եղանակային համաղետները) արդեն այսօր ուղղակի մոլեգնում են մոլորակի վրա: Դրանից էլ եզրահանգում է ծագում, որ մոտ ապագայում Երկրի այսօրինակ բողոքը միայն կմեծանա, որի մասին էլ մեզ զգուշացրել է Վանգան:

***
Վանգայի կանխատեսումների հետազոտողները մշտապես հիշեցնում են, որ նա խոսել է քաղցկեղի ու ծերության բժշկման, դեպի Արեգակ թռիչքների և բազմաթվ այլ զարմանալի բաների մասին, որոնք անպայման տեղի կունենան ապագայում: Նա դրանց համար որոշակի ժամկետ չի նշել, սակայն անպայման ընդգծել է, որ շատ բաներ կախված են հենց մարդկանցից, նրանց հավատից ու սիրուց: Եվ եթե առաջին հերթին ուշադրության առնենք Վանգելինայի այս խոսքերը, կարելի է նկատել գլխավորը. նա շատ լավ հասկացել է, որ ապագան միանշանակ չէ, որ այն հնարավոր է արմատապես փոխել` այդպիսով մոտեցնելով կամ, ընդհակառակը, հեռացնելով Աշխարհակործանումը: Կարևոր է համարել լավին հավատալը, դրան ձգտելը ու նաև այն, որ ամեն մեկը դրա համար պետք է ներդնի իր բոլոր հնարավորությունները: