Ուրվականներն էլ են հատուկ «մասնագիտացում» ունենում

Հանրահայտ «Հարի Փոթեր»-ում Փլաքսա Միրթլ անունով աղջիկը զուգարանում հայտնվող ուրվական է դարձել, երբ նրան սպանել է կեղտաջրի խողովակում բնակվող  արքայօձը: Միայն թե ոմանք հավատացնում են, թե զուգարանային և լոգարանային ուրվականներ գոյություն ունեն ոչ միայն գրական ստեղծագործություններում:

Բոլորովին վերջերս Reddit կայքում հայտնվել է «littleblubug» անվամբ մի կնոջ գրառումը այն մասին, որ Հավայներում հանգստանալիս ինքը շեղումային երևույթի է բախվել  մի սննդի կետի զուգարանում.

- Այսօր առավոտյան ես ընթրում էի  Մեծ կղզու Mauna Lani  գոլֆ-ակումբի սրահում, որից հետ վատ զգացի: Ես նետվեցի զուգարան` հազիվ հասցնելով պայուսակս հանձնել ամուսնուս: Սովորաբար աշխատում եմ հասարակական զուգարաններից խուսափել, սակայն այս անգամ դա հաշվի առնել չէի կարող: Ներսում տեսա չորս խցիկ, որոնցից երկրորդը փակ էր: Ես արագ փորձեցի տեսնել` այնտեղ ոտքեր երևո՞ւմ են, բայց ոչ ոք չկար:

Հենց այդ պահին հանկարծ երրորդ խցից լսեցի մի սարսափելի ոռնոց, իսկ ես հենց այդտեղ էի ուզում մտնել: Ձայնն ինձ այնպես վախեցրեց, որ ես որոշեցի այդտեղից դուրս գալ, երբ զգացի, որ մեկը իմ հետևում շարժվում է, ապա քայլերի ձայն լսեցի: Ես դռան առջև մի փոքր հապաղեցի, բայց այնուամենայնիվ բացեցի: Քայլերն անմիջապես դադարեցին, իսկ երբ շրջվեցի, այնտեդ ոչ ոք չկար: Զուգարանի դռան մոտ կանգնած էր ամուսինս, և ես ուղղակի նետվեցի նրա կողմը, որ նրան շատ զարմացրեց: Ես որոշեցի նորից ներս մտնել, բայց արդեն ամուսնուս հետ:
 

Ինչպես որ ակնկալում էի, այժմ այնտեղ միանգամայն խաղաղ էր: Ես մտա երրորդ խցիկը, իսկ հետո մտածեցի, թե ինձ վախեցրած ձայնը գուցե զուգարանի բաքից է եկել: Ու սկսեցի ամաչել, որ այդքան վախեցել էի, սակայն բաքի ջուրը բաց թողեցի, ոչ մի ոռնոց չլսվեց: Ես շտապով ձեռքերս լվացի և ամուսնուս հետ այդտեղից դուրս թռա հնարավորինս արագ: Եթե երբևէ այդ վայրում լինեք, կանանց զուգարանից զգուշացեք:

Որոշ դեպքեր հուշում են, որ ուրվականները ոչ միայն վախեցնում են, այլ կարող են նաև սպանել: 2015թ. Բանգլադեշի դպրոցական զուգարանում անգիտակից են գտել մի 11-ամյա աղջնակի, որը հաջորդ օրը մահացել է: Երբ շուտով այնտեղ ևս մի քանի երեխա է վատացել, մարդիկ սկսել են խոսել չար ոգիների մասին, որոնք բնակվում է զուգարանի մոտ աճած ծառին: Հետո դպրոցում ոգիների հեռացման ծես է կատարվել, և հիվանդությունները դադարել են:

2013թ. նույն Բանգլադեշում` Գազիպուրի շրջանում, կարի գործարանի բանվորուհիներն սկսել են զանգվածխաբար բողոքել զուգարանի ուրվականներից: Կանայք մեկը մյուսի հետևից հրաժարվել են աշխատանքի գալ, և շատ դժվար է եղել նրանց փոխարինող գտնել, քանի որ չար ուրվականների մասին լուրերն արագորեն տարածվել են:

Ամերիկայի Հալվեսթոն քաղաքում (Թեքսասի նահանգ) «Հալվես» կոչվող հյուրանոց կա: Այն հայտնի է նրանով, որ նրա կանանց զուգարանում իբր բնակվում է մի մոլեգին ուրվական: Նրա մասին հաճախ պատմում են հավաքարարները, որոնց խոսքով` ուրվականը կարող է ցնցել խցիկների լվացարաններն ու դռները, երբեմն էլ նրան հնարավոր է տեսնել չարագուշակ սև ստվերի տեսքով:
Զուգարանի ուրվականներ տեսել են նաև Oatman Hotel Arizona-ում: Իբր տեսել են նաև 30-40թթ. հոլիվուդյան դերասան  Քլարք Գեյբլը և նրա կինը` դերասանուհի Քերոլ Լոմբարդը, երբ այդտեղ են եկել իրենց մեղրամսին:

Նյու Յորքի Chelsea Star Hotel-ում լոգարան կա, որտեղ 1978 վախճանվել է Նենսի Սփանջենը` «Sex Pistols»-ի բասահար Սիդ Վիշենսի ընկերուհին: Նրա մահը մինչև օրս վիճելի է` իբր նա ինքն է պատահաբար ընկել դանակի վրա: Ասում են` դրանից հետո այդ սենյակում կարոնավորապես ուրվական է երևում, հնարավոր է` հենց Նենսիինը:

Իրենց ուրվականներն ունեն նաև արագ սննդի կետերի զուգարանները: Նյու Յորքի նահանգի Սենտերիչի բնակավայրում է գտնվում Pizza Hut-ը, որտեղ նկատել են ուրվականի, որը հաճախ սեղմում է ջրի բաքի կոճակը, նաև ընդհանուր իրարանցում է առաջացնում:

Իսկ Թեքսասի Կուերոյում` Մաքդոնալդսի տեղում, ժամանակին բենզակայան է եղել: Նրա տերը մեղադրվել է իր փոքրահասակ որդու սպանության համար, և այդ ժամանակից այս կողմ այդտեղ երբեմն տեսնում են սպանված մանչուկի ուրվականը: