Մեծն Հովհաննես մարգարեն և նրա կանխատեսումները

Երուսաղեմցի Մեծն Հովհաննես մարգարեի անունը գիտեն ոչ միայն կախարդներն ու մոգերը, կանխատեսողներն ու գուշակները, այլև անգամ գիտնականները: Այդ արտասովոր մարդու «Գաղտնի մարգարեություններ» աշխատությունը, որը նա գրել է մեր դարաշրջանի  XII  դարում, նախ և առաջ պատմական արժեք է և միայն երկրորդ հերթին՝ գուշակություն (սա՝ paranormal-news.ru -ի մեկնաբանությամբ):
 
Հովհաննեսի վերջին հանգրվանն է դարձել Երուսաղեմը, որտեղ նա ոչ միայն ավարտել է (մի քանի անգամ արտագրելով) մարգարեության մասին իր տրակտատը, այլև վախճանվել 77 տարեկանում: Դրանից առաջ իր ձեռագրերի մի մասը հանձնել է Տամպլիերների (տաճար բառից) ուխտի մագիստրոսին, իսկ մնացածները մտադիր է եղել նվիրել իր ժամանակի այլ իմաստունների: Ինչպես շատ հետազոտողներ ենթադրում են, Նոստրադամուսը շատ լավ իմացել և օգտագործել է այդ աղբյուրը: 
 
Այդ մեծ աշխատության փաստաթղթերի ճակատագիրը հայտնի է. ձեռագրի շատ էջեր ուղղակի անհետ կորել են, մնացածները պարբերաբար հայտնվում են աշխարհի ամենատարբեր անկյուններից: Օրինակ, իբր սուրբ Բեռնարը «Գաղտնի մարգարեությունների» մի հատվածը տարել է Վատիկան, իսկ վերջին  եզակի հատվածները, համաձայն ավանդազրույցի, նացիստները դուրս են հանել Լեհաստանից, և այն երկար ժամանակ պահվել է Հիտլերի բունկերում: Այդ աշխատանքը հասանելի է դարձել նաև Խորհրդային Միության ՊԱԿ-ին, իսկ նրա փլուզումից հետո այնտեղ եղած տեղեկություններն սկսել են տարածվել համացանցում: 
 
Համարվում է, որ Երուսաղեմցի Հովհաննեսն իր մարգարեական ձիրքն ստացել է Արարչից, դրա համար էլ նրա կանխատեսումները եղել են ճշգրիտ և ընդգրկել են մեծ ժամանակահատված՝ ընդհուպ մինչև մեր օրերը: Այսինքն, հենվելով «Գաղտնի մարգարեություններ»-ի վրա՝ ոչ միայն կարելի է հետևել, թե որքանով է այդ գիտնականն ու մարգարեն ճշգրիտ գուշակել իր դարից հետո տեղի ունեցած իրադարձությունները, այլև իմանալ, թե մոտ ապագայում ինչ է սպասում բոլորիս: 
Այսպես, երուսաղեմցի մարգարեն կանխագուշակել է Ամերիկայի հայտնաբերումը՝ 15-րդ դարավերջին, 20-րդ դարի անհավատ ամբողջատիրական վարչակարգերը, մեր ժամանակների ահաբեկչությունները և շատ այլ բաներ: Օրինակ՝ նա կանխագուշակել է, որ մարդիկ կսկսեն ուսումնասիրել ծովերի ու տիեզերքի խորխորատները, միաժամանակ հիշատակել է ՁԻԱՀ-ի մասին, մեր դարում տարածում գտած մարդդկային օրգանների վաճառքի մասին: 
 
Հովհաննեսը նախազգուշացրել է, թե տեխնիկական առաջընթացը կոչնչացնի բնությունը և մարդկանց համար մեծագույն հիմնախնդիրներ կստեղծի: Կանխատեսողը նման «առաջընթացի» առավել վտանգավոր հետևանքներին է վերագրել, օրինակ, կլոնավորումն ու գենետիկների մյուս բոլոր փորձարկումները: 
 
Ըստ մեզ հասած նրա գառումների՝ այդ բոլորի վերջը կգա ավերիչ պատերազմներով, որոնք Երկրի վրա հետ կբերեն բարբարոսների դարաշրջանը: Սակայն հետագայում մարդիկ արմատապես կփոխվեն՝ վերածվելով իսկական կիսաստվածների: Եվ Երկրի վրա կսկսի ապրել մի հասարակություն, որը չի իմանա ո՛չ հիվանդություններ, ո՛չ արատներ: Իսկ այդ կիսաստվածներն իրենք տարածության մեջ կտեղափոխվեն թռչելով, կշփվեն հեռազգայությամբ և գործնականում կապրեն հավերժ՝ հիշողությունների  մեջ մինչև վերջին մանրուքը պահպանելով իրենց կյանքի բոլոր իրադարձությունները: Դա լինելու է մեր մոլորակի հոգևոր դարը: …
 
Նրանք, ովքեր կցանկանան բացականչել՝ մենք այդ օրը չնք տեսնի, պարբերականը խորհուրդ է տալիս ծանոթանալ վերմարմնավորման տեսությանը, որը հեշտ ու հասարակ բացատրում է մեր կեցության բազմաթիվ խճճված հարցեր: Օրինակ՝ ի՞նչն է պատճառը, որ Աստված այսքան անարդար է, ինչո՞ւ է մեկը ծնվում հարուստ, առողջ ու երջանիկ, իսկ մյուսը՝ աղքատ, հիվանդ ու դժբախտ, և վերջապես արժե՞ արդյոք տխրել, որ աշխարհում մեր կյանքն այսքան կարճ է: Մյուս կողմից էլ, այն աշխարհում գիտելիքներն ու ապագայի կանխագուշակություններն այքան կարևոր չեն, հատկապես եթե նկատի ունենանք, որ մարդկանց հոգիները վերածնվում են ոչ միայն Երկրի վրա, այլև ուրիշ մոլորակներում…