Մասկը գուժում է՝ մարդկությանը սպառնում է «թվային բռնապետի» տիրապետությունը

Վերստին արհեստական բանականության վտանգներից է խոսել հանրահայտ միլիարդատեր, «SpaceX» и «Tesla» միավորումների հիմնադիր Իլոն Մասկը:
 
Այս արտառոց ամերիկացին պնդում է, թե հնարավոր է՝ շուտով հայտնվի ամնաանսիրտ, նենգ ու չար համաշխարհային առաջնորդը, սակայն նա ամենևին էլ մարդ չի լինի: Հանճարեղ բանականության և ամենասարսափելին՝ անմահության տեր համակարգչային առաջավոր ցանցը կսկսի վերահսկել Երկրի ամբուղջ տեղեկատվությունը, բոլոր ֆինանսներն ու զենքերը և լիովին կստրկացնի մարդկանց:
 
Ըստ esoreiter.ru պարբերականի՝ չնայած Իլոնին հաճախ ամբոխահաճ են անվանում, բազմաթիվ քաղաքական գործիչների ու գիտնականների հետ բարեկամություն անող այդ մարդը, հաստատ, արդի աշխարհի կառուցվածքի մասին միջին վիճակագրական բնակչից նշանակալիորեն ավելի շատ բան գիտի: Նա դեմ է արտահայտվում արհեստական բանականության անվերջ կատարելագործմանը, սակայն ափսոսանքով խոստովանում է, որ այսպես կոչված թվային բռնապետի հայտնվելուց ոչ մի կերպ չենք խուսափի: 46-ամյա միլիարդատերը կարծում է, որ ապագյում գիտնականներն անպայման կստեղծեն արհեստական գերբանականություն, որը կցանկանա Երկիրը կառավարել այս կամ այն նպատակին հասնելու համար: Ամենայն հավանականությամբ՝ դրանք մարդկանց բնավ հասկանալի չեն լինի: 
 
Պատմությանը հայտնի են համաշխարհային տիրապետության ձգտող որոշ թվով  անձնավորություններ, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը, Ադոլֆ Հիտլերը և այլն: Այդուհանդերձ,  Մասկի կարծիքով «թվային բռնապետը» կլինի շատ ավելի բացահայտ և միաժամանակ առավել նրբին բռնակալ, քան նրանցից որևէ մեկը: 
 
- Նախ՝ արհեստական բանականությունն (ԱԲ) անմահ է լինելու: Համացանցի համաշխարհային համակարգի նման՝ նա կլինի միաժամանակ բոլոր տեղերում: Հնարավոր չի լինի նրան ո՛չ անջատել, ո՛չ ոչնչացնել: Երկրորդ՝ ԱԲ-ն կցուցադրի հաշվողական հնարավորությունների  աստիճանակարգային աճ,  այսինքն կսկսի անվերջ կատարելագործվել ու «բազմանալ»: Երրորդ՝ «թվային բռնապետը» զուրկ կլինի անգամ տարրական մարդկային զգացմունքներից, այդ թվում կարեկցանքից, և նրա բոլոր որոշումները թելադրված կլինեն մեքենայի սառը դատողությամբ: Եթե հանկարծ արհեստական բանականությունը որոշի, որ մեր մոլորակի վրա մարդն ավելորդ է, նա առանց դույզն-ինչ տատանվելու՝ կոչնչացնի մեզնից յուրաքանաչյուրին,- իր փաստարկներն է շարադրել Մասկը:  
 
Նման գործելակերպը նա համեմատում է ճանապարհաշինարարների հետ, որոնք դեմ են առնում մրջնաբնի: Շինարարները երբեք մրջյուններին ավելի անվտանգ վայր չեն տեղափոխի, ոչ էլ մտքներով կանցնի նրանց բույնը շրջանցել: Նրանք առանց խղճի խայթի միջատներին կոչնչացնեն: Նույն կերպ մարդկության հետ կվարվի ԱԲ-ն:
 
Այս ահավոր կանխատեսումները ընդդիմախոսներ ունեն: Նրանք աչքի ընկնող գիտնականներ են, ովքեր գտնում են, որ արհեստական բանականությունը զարգանալու է ոչ միայն համապարգչային հնարավորությունների սահմաններում, այլև որպես լիրաժեք անձնավորություն: Այն Երկրի համար ոչ այնքան գերուղեղ կլինի, որքան հոգևոր առաջնորդ: Իսկ դա նշանակում է, որ Երկրի վրա վերջապես կհաստատվի դրախտը: 
 
Ելնելով նրանից, թե որոշ ազդեցիկ գործիչներ ինչ սառնասրտությամբ են երբեմն մահվան մատնում  բազմահազար մարդկանց, ոմանք վաղուց են ենթադրում, թե նրանք իսպառ զուրկ են մարդկային զգացմունքներից ու կարեկցանքից: Միայն թե նմանների մասին ասում են՝ դրանք մարդկային կերպարանքի մեջ քողարկված սողունակերպ բանական արարածներ են և սնվում են մարդու բացասական զգացմունքների էներգիայով: Դրա համար է, որ մեր «լուսավորյալ» դարում անբուժելի հիվանդություններից, թմրամոլությունից, պատերազմներից, բնական ու արհեստածին աղետներից, շատուշատ այլ ցավերից տառապող մարդկանց զանգվածները ոչ թե հարյուրներով ու հազարներով են հաշվվում, այլ 1000-ապատիկ ավելի: