Քաղաքների ավերակներ՝ Լուսնի վրա

ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Եթե NASA- ն անընդհատ սրբագրել ու հասարակությունից թաքցրել է Լուսնի շատ լուսանկարներ, ապա չինական Chang'e, արբանյակի ուղարկած նկարներն այսօր թույլ են տալիս բացահայտել անպատկերացնելին:
 
Օրինակ, չինական Պոդնեբեսնայա քաղաքի ուֆոլոգները Chang'e արբանյակի նկարահանած պատկերներում հայտնաբերել են ակնհայորեն ձեռակերտ կառույցներ, որոնք պարզապես անհնար է շփոթել տեղական լանդշաֆտի հետ՝ թեև, իհարկե, դրանք արդեն ոչ թե քաղաքներ են, այլ միայն ավերակներ՝ մնացած երբեմնի խոշոր լուսնային բնակավայրերից: Ո՞վ է կառուցել դրանք, ովքե՞ր են կործանել՝ անհայտ է:
 
Ճիշտ է, չինացի ուֆոլոգները ենթադրել են, թե այդ քաղաքները ոչնչացրել են  ամերիկացիները և մասնավորապես ՆԱՍԱ-ն՝ այլմոլորակայինների ներկայությունը հանրության լայն շրջանակներից թաքցնելու նպատակով: Ասել է թե՝ դրանք այլմոլորակային քաղաքներ են եղել: 
 
Անհավանական թվացող այսպիսի ենթադրություն է կատարվել՝ լուսնային քաղաքի ավերակների մոտ գտնված խառնարաններն ուսումնասիրության արդյունքում: Չէ՞ որ  կան և՛ խոշոր ձագարափոսեր, որոնք երկնաքարերի թողած հետքերն են, և՛ ավելի փոքր փոսեր, որոնք չինացի հետազոտողները համարել են երկրային հրթիռների ու ռումբերի հետքեր (տեղեկացրել է esoreiter.ru-ն):
 
Չինացի ուֆոլոգները հույս ունեն, որ 2011-ին իրենց արձակած Chang'e արբանյակը թույլ կտա բացահայտել Լուսնի բոլոր գաղտնիքներն ու առեղծվածները, որոնք մինչ օրս թաքցվում են ՆԱՍԱ-ի աշխատակիցների կողմից: Կարդարանա՞ նրանց այս հույսը,  թե ոչ՝ հիմա դժվար է ասել, քանի որ ՉԺՀ տիեզերական գործակալությունը ևս կարող է գաղտնագրել խորհրդավոր արբանյակին վերաբերող ու դրա հավաքած բոլոր տեղեկությունները: 
 
Ի դեպ, ըստ որոշ տեսությունների՝ Chang'e ստեղծվել էր որպես արհեստական լուսատու՝ գիշերները մեր մոլորակը լուսավորելու համար (կամ՝ որոշակի այլ նպատակներով, որոնց մասին շատ քչերը գիտեն): Բայց այսօր այն հայտնաբերել է լուսնային բնակավայրի ավերակներ: Եվ անհայտ է՝ այդ քաղաք մեր մոլորակից ավելի հնագույն, ավելի զարգացած քաղաքակրթությա՞ն վկայությունն է, թե՞ այնուամենայնիվ՝ այլմոլորակայինների հիմնած բնակատեղի: