«Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը»

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՀԱՄԵՐԳ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով մշակութային միջոցառումը:
 
Միջոցառման կազմակերպիչներն են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:
 
Ցուցահանդես-համերգի շրջանակում յուրօրինակ ձևաչափով կներկայացվի Գնդեվանքի վանական համալիրի տարածքից տարիներ առաջ հայտնաբերված և առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվող «գանձը»։ 
 
Միջոցառմանը կատարումներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դիրիժորն է Լյուք Բաղդասարյանը։