Յուրաքանչյուրը վաստակում է իրեն արժանի տարիքը

ՀՈԲԵԼՅԱՆ

Ընկերոջն ընդունեք թատրոն, եթե ոչ իմ խաթեր համար, գոնե հայ թատրոնի համար...
Վահրամ Փափազյան
 
 
Այսօր ծննդյան հոբելյանական 95֊րդ տարեդարձն է նշում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ Հրանտ Ղազարյանը՝ Հորիզոնը։
ՄԳՄ նախագահ Գուրգեն Բալայանի 08.07.2022 թվականի որոշմամբ Հրանտ Հորիզոնին շնորհվում է  Միության «Մշակույթի վաստակավոր գործիչ» պատվո շքանշան։ Սիրով շնորհավորում ենք և ներկայացնում Հրանտ Ղազարյանի կենսագրությունը, եվս մեկ անգամ հիշելու և մեծ արվեստագետի անցած ուղին գնահատելու համար։
 
Հրանտ Հովհաննեսի Ղազարյանը (Հրանտ Հորիզոն) ծնվել է 10.07.1927 թվականին, Երևանում։ Հաճախել է Նորագավիթի միջնակարգ դպրոցը։ 1945-46 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որպես սիրող դերասան։ 1946-47 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի նախապատրաստական բաժնում (Թաթիկ Սարյանի կուրս), ապաուսանել նույն ինստիտուտի դերասանական բաժնում (Գուրգեն Ջանիբեկյանի կուրս)։
 
1951-1956 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի պոեզիայի բաժինը (ղեկավար՝ Եվգենի Դուլմատովսկի)։ 1956-68 թվականներին աշխատել է Հայպետհրատում, որպես սրբագրիչ-խմբագիր։ 1968-իվ աշխատել է «Սովետական դպրոց» թերթում, որպես գրական աշխատող։
 
Առաջին հեռքուստաելույթը ունեցել է 1963 թվականի մարտի 8-ին։ 1965 թվականին, համահայկական Երիտասարդական երկրորդ փառատոնին արժանացել է արծաթե մեդալի և դափնեկրի կոչման։ 1972 թվականից, մինչ թոշակի անցնելն աշխատել է Գրապալատում, որպես խմբագիր։ 2007 թվականին, ծննդյան 80-ամյակի առթիվ պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով, 2009 թվականի ապրիլի 1-ին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
 
Բազմաթիվ գրքերի հեղինակ է («Արևոտ ճամփա» 1958թ., «Ամբողջարան» 2007թ., «Բանք Հորիզոնի» 2011թ., և այլ) և համահեղինակ («Գրական գանձարան», «Հայ արդի գրողներ» և այլ)։ Մի շարք գրքերի առաջաբանների («Խնամախոս», «Ծաղկունք» և այլ) հեղինակ է։ 2012-15 թվականներին համագործակցել է «Յանուս» արտիստական թատրոնի հետ, և մարմնավորել Մսյո Լագուշի կերպարը Մխիթար Մոս-Մուշեղյանի «Օնով» դրամայում։ Մշակույթի գործիչների միության կողմից ծննդյան 95-ամյա և ստեղծագործական կենսագրության 75 ֊ամյա հոբելյանի առթիվ արժանացել է «Մշակույթի վաստակավոր գործիչ» պատվո շքանշանի։
 
Մշակույթի գործիչների միություն
 
 
 
Примите товарища в театр, если не ради 
Меня, то ради армянского театра...
 
Ваграм Папазян
 
Сегодня отмечает своё 95-летие  заслуженный деятель культуры РА, почетный член Союза деятелей культуры Грант Казарян.
Решением президента СДК Гургена Балаяна от 08.07.2022 г. Грант Горизонт награжден почетной медалью «Заслуженный деятель культуры». Сердечно поздравляем и представляем биографию Гранта Казаряна, чтобы еще раз вспомнить и оценить путь великого артиста и писателя.
 
Грант Ованесович (Иванович) Казарян (Грант Горизонт) родился 10 июля 1927 года в Ереване. Учился в средней школе района Норагавит. В 1945-46 г. работал в Ереванском ТЮЗе в качестве актёра-любителя. В 1946-47 г. учился на подготовительном отделении Ереванского театрального института (курс Татика Сарьяна), затем на актерском факультете того же института (курс Гургена Джанибекяна). В 1951-1956 г. учился и окончил МГУ. Поэтический факультет Литинститута имени Горького (заведующий Евгений Дулматовский). В 1956-68 г. работал в Хайпетрате корректором-редактором. В 1968 году работал в газете «Советская школа» литературным работником. Он впервые появился на телевидении 8 марта 1963 года.
 
В 1965 году на втором Всеармянском фестивале молодежи он был удостоен серебряной медали и звания лауреата. С 1972 года до выхода на пенсию работал редактором в Книжной палате. В 2007 г. По случаю своего 80-летия награжден памятной медалью Премьер-министра РА, 1 апреля 2009 г. Присвоено почетное звание Заслуженный деятель культуры РА. Является автором многих книг («Солнечное путешествие» 1958 г., «Амбохджаран» 2007 г., «Береговой горизонт» 2011 г. И др.) и соавтором («Литературная сокровищница», «Армянские современные писатели» и др.).
 
Является автором предисловий к ряду книг («Хнамахос», «Цахкунк» и др.). В 2012-15 г. сотрудничал с Артистическим театром «Янус» и сыграл господина Лагуша в драме «Онов» Мхитара Мос-Мушегяна. В связи с 95-летием со дня рождения и 75-летием творческой биографии награжден медалью Союза работников культуры «Заслуженный деятель культуры».
 
Союз деятелей культуры
 
 
avangard.am-ը «Ավանգարդ» թերթի խմբագրության բոլոր տարիների աշխատակիցների անունից շնորհավորում է թերթի անդավաճան բարեկամ ՀՈՐԻԶՈՆԻ ծննդյան հոբելյանը, մաղթում անհոգ օրեր և նոր՝ առնվազն 100-ամյա հոբելյան։