«Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը»՝ «Զվարթնոց»-ում

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հուլիսի 13-ին կանցկացվի «Ընդհատված աղոթքի լուռ արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգ։ 
 
Միջոցառումը կազմակերպել են «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները։
 
Ժամը 19:30 կմեկնարկի Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը նվիրված «Գնդեվանքի գանձերը» ժամանակավոր ցուցադրությունը: Կներկայացվեն վանքի տարածքից հայտնաբերված նյութերը՝ եկեղեցական գույք, սպասք, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակներ, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր: Իսկ ժամը 20:30 նախատեսվում է համերգի սկիզբը:
 
Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր՝ Լյուք Բաղդասարյան (Շվեյցարիա): Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստը Հայկ Մելիքյանը։ 
 
Ծրագրում՝ Ալ. Հարությունյան, Ղ. Սարյան, Մ. Վարդազարյան, Պ. Մասկանի, Է. Բաղդասարյան, Կոմիտաս, Էդ. Հովհաննիսյան, Գ. Գյուրջիև, Գ. Ֆորե, Հ. Մելիքյան։