Յուրօրինակ ինքնադիմանկարների շարքը

Այսօր ո՞վ կարող է կյանքը պատկերացնել առանց մուլտիպլիկացիոն ֆիլմերի հմայքի կամ ճանաչել մի երեխայի, ով հրապուրված է դրանցով: Ու շատ մարդիկ մանկությունից հետո էլ մնում են այդ արվեստով նույնքան տարված:

Նկարիչ Քևին Մաքշտեյնը, որ մանկության տարիներին պաշտել է մուլտֆիլմերն և համարյա կրոնական երկյուղածությամբ խոնարհվել է դրանց առջև` ստեղծագործության նյութ դարձնելով դրանց հանրահայտ հերոսներին: 

Օրերից մի օր Քևինը մտածել է, թե ինչ տեսք կունենար ինքը, եթե լիներ այս կամ այն մուլտֆիլմի հայտնի հերոսը: Չէ՞ որ շատ ֆիլմեր, մանավանդ մուլտսերիալները, առաջին իսկ հայացքից ճանաչվող հերոսներ ունեն: Ու քանի որ վրձնին վարպետորեն տիրապետել է, ստեղծել է «ինքնադիմանկարների» մի շարք, որտեղ նույն դիրքով կանգնած է ինքը, բայց  արդեն ոչ իր դեմքով:

Հանրահայտ «Սիմփսոնները», «Ֆլինսթոունները», «Արծվառյուծները» սերիալների և այլ մուլտհերոսների կերպարները պատկերող այդ ինքնադիմանկարները դիտողներին շատ են դուր գալիս, քանի որ դրանք ապշեցնելու չափ տիպական են և արտահայտում են տվյալ կինոնկարի ոգին: Դե, իսկ Քևինն էլ, ըստ էության, գեղանկարչության մեջ մի նոր ժանրի սկիզբ է դրել և գուցե արվեստի պատմության մեջ մնա ոչ միայն իր ստեղծած հիանալի գեղանկարներով: