Ծառ տնկիր և ապրիր երկրային դրախտում

Մինչ բազմաթիվ մարդիկ սպանելն ու ավերելն իրենց կյանքի գործն են դարձրել, իսկ հզորագույն պետությունները փորձում են գերիշխանություն հաստատել հանուն թալանի ու շահագործման, Բանգլադեշի մի աղքատ բնակիչ 48 տարի շարունակ ամեն օր բարիք է ստեղծել:
 
60-ամյա Աբդուլ Սամադ Շեյխը 12 տարեկանից սկսած՝ օրական գոնե մեկ ծառ է տնկել՝ տնկիների վրա ծախսելով եռանիվ կառք-տաքսու վարորդի իր աղքատիկ վաստակի մի մասը: 17 532 ծառից բաղկացած անտառը, կարելի է ասել, նրա անձնվեր ներդրումն է՝ մեր մոլորակի վրա բարին հաստատելու և բնությունը փրկելու ճանապարհին: 
 
Իսլամական պետության մարդասպանների համար, ինչպես հայտնի է, հատուկ անձնագրեր են ստեղծել՝ նրանց համոզելով, թե մահից հետո ուղիղ գծով դրախտ են գնալու: Բանգլադեշցի Ծառ Սամադը (նրան այսպիսի մականուն են տվել Ֆարիդպուր քաղաքի իր ծանոթները) դժվար թե ամեն անգամ ծառ տնկելիս դրախտ ընկնելու մասին երազած լինի: Ասում են՝ նա ծառ տնկելն իր առաքելությունն է համարում և իր շրջապատը լցնում է պարտեզներով:
 
Դրախտն այլ կեպ պարադիզ է կոչվում: Ով, ով, հայը այս բառի մեջ շատ հանգիստ կարող է ճանաչել պարտեզը: Բայց դրախտը չէ՞ որ Աստծո պարտեզն է համարվում: 
 
Անտառը, ասում են, մոլորակի թոքերն են, որ հիմա անխանա ոչնչացվում են: Ծառ տնկողները, փաստորեն, սպեղանի են դնում արդեն սպառվող թոքերին, որի շնորհիվ դեռևս բոլորը շնչահեղձ չեն եղել: 
 
Եթե բոլորն իրենց առաքելությունը Սամադի պես ծառ տնկելը կամ ծառի պես մի բարիք ավելացնելը համարեին, այլ ոչ թե իսլամիստների նման մարդ սպանելը, Երկիրն իսկական դրախտ կդառնար: