Google «տրամաբանությամբ»` «ապուշ» բառին ամենաշատը համապատասխանում է Թրամփի լուսանկարը

Google-ի որոնման համակարգում լուսանկարներ որոնելիս եթե ներմուծվում է «idiot» բառը, հայտնված պատկերներից շատերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին են ներկայացնում: Ահաև ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչային ստիպված է եղել դրա վերաբերյալ բացատրություն տալ ԱՄՆ խորհրդարանականներին: Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի լսումների ժամանակ անհարմար հարցը հնչեցրել է դեմոկրատ Զոյի Լոֆգրենը:

Փորձելով պատասխանել` Սունդար Պիչային խրվել է որոնման ծրագրի հենքային սկզբունքների խճճված բացատրությունների մեջ:

- Մենք վերցնում ենք բանալի բառը և այն համադրում էջերի հետ, ապա այն տեսակավորում ենք 200 ազդանշանի հիմքով: Դրանցից են, օրինակ, համապատասխանությունը, հրատապությունը, հանրահայտությունը, ու նաև և այն, թե դա ինչպես են օգտագործում ուրիշ մարդիկ: Իսկ դրա հիման վրա փորձում են ցուցադրել տվյալ հարցման ամենալավ արդյունքները,- պարզաբվանել է Google ղեկավարը:

Միայն թե Պիչային այդպես էլ չի կարողացել բացատրել, թե ինչու է Թրամփի լուսանկարը դարձել "idiot" բառի որոնման լավագույն արդյունքը:

Այն երևույթը, որ որոնման արդյունքը հարցմանը չի համապատասխանում, կոչվում է «լինքբոմբինգ»: Նման բաների կարող են հանգեցնել համակարգի ներքին սխալը կամ Համացանցում սպամ (հայերենով` լցոն) հղման հատուկ տեղադրումը, որի տեքստը բովանդակությանը չի համապատասխնում:

Ուշագրավ էմ որ դեռևս այս դարասկզբին` 2000թ կեսերին, նման «Google-ռմբակոծության» զոհ էր դարձել Ջորջ Բուշ կրտսերը: Նրա կայքը հայտնվել էր «թշվառ անհաջողակ» որոնման առաջին տեղում:
Բնական է, որ հատկապես հանրապետականների համակիր ամերիկացիներին այս փաստը շատ կզայրացնի, բայց համացանցն էլ, երևում է, սեփական տրամաբանությունն ունի: Վաղուց է ասված` արհեստական բանականության հետ խաղալը վտանգավոր է: