ԵՄ-ն ապահովել է պատժամիջոցներին Մեծ Բրիտանիայի մասնակցությունը

Եվրահանձնաժողովն արդեն հրապարակել է Brexit-ի պայմանագրի նախագիծը, որ դեռևս ենթակա է մշակման: Փաստաթղթից պարզ է դառնում, որ Եվրամիությունն ու Լոնդոնը ցանկանում են պատժամիջոցների քաղաքականությունը համաձայնեցնել նաև ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: ԵՄ-ի և Լոնդոնի հարաբերությունների սկզբունքերի մասին հայտարարագիրը համաձայնություն է նախատեսում պատժամիջոցների նկատմամբ դիրքորոշման վերաբերյալ, այդ թվում՝ դրանց ներգործությունն ուժեղացնելու հարցում: Նաև նախատեսվում է պահպանել համագործակցությունը քիբերանվտանգության ոլորտում:
 
- Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ փոխանակությամբ խորհրդակցություններ այն դեպքերում, երբ արտաքին քաղաքականության նպատակները համընկնում են, որը հնարավորություն կընձեռի ընդունել փոխադարձաբար խստացվող պատժամիջոցներ,- ասված է փաստաթղթում: 
 
Այնտեղ նաև նախատեսվում է «առաջխաղացում քիբերտարածության անվտանգության և կայունության գծով՝ հիմնվելով միջազգային համագործակցության ընդյալնման և արդիական տեղեկատվության փոխանակման սկզբունքի վրա՝ ներառյալ քիբերանվտանգության ոլորտում ԵԿ-ի համապատասխան գործունեությանը Միացյալ Թագավորության մասնակցությունը»:
 
Նախագիծը նաև  առաջարկում է «հնարավորություն՝ պաշտպանելու մեկմեկու դիրքորոշումը համապատասխան դեպքերում, այդ թվում՝ համաձայնեցված հայտարարությունների, ընդվզման և ընդհանուր դիրքորոշումների միջոցով»:
 
Իսկ երեկ «Թուիթերի» իր էջում հրաժարականի մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը: Նա դժգոհ է ԵՄ-ի հետ համաձայնագրի պայմաններից:
 
- Այսօր ես Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով նախարարի պաշտոնից հրաժարական եմ տվել: Ես չէի կարող մաքուր խղճով հավանություն տալ այն պայմաններրին, որոնք առաջարկվում են ԵՄ-ի հետ մեր համաձայնության համար,- գրել է նա:  
 
Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը, ճիշտ ինչպես ԱՄՆ-ը, ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել պատժամիջոցների քաղաքականությունից: Բայց երևում է՝ պատիժներից զերծ չեմ մնում հենց իրենք: Օրինակ, մի՞թե Մեծ Բրիտանիայի համար պարգև է, որ վերջին 15 տարում այնտեղ 500 եկեղեցի է փակվել, փոխարենը եռուն գործունեություն է սկսել 423 մզկիթ: Հնարավո՞ր է, որ նման բաները Աստծո պատիժն են՝ հզոր պետությունների թելադրած տնտեսական պատժամիջոցներին ի պատասխան: Որովհետև ակնհայտ է՝ պատժամիջոցների արժանանում են այն պետությունները, որոնց ցանկանում է ծնկի բերել Արևմուտքը, այլ ոչ թե բոլոր նրանք, որոնք խախտում են միջազգային չափանիշները: