Իտալական հանրաքվեները անկախանալու հայտ չեն ներկայացրել

Աշխարհը «գլոբալացնելու» բուռն ձգտումները առաջ բերեցին ինքնավարանալու կամ անկախանալու անսպասելի բռնկումներ: Ընդ որում, այդ ձգտումները դրսևորում են ոչ միայն ազգային, կրոնական կամ այլ տեսակի տարբերություններով աչքի ընկնող խմբերը, վարչական միավորները, այլև դարերով նույն ազգը համարված, նույն միջավայրում ապրած ու զարգացած հանրությունները: Այս օրերին Եվրոպան իրար խառնած իսպանական Կատալոնիայի հանրաքվեից հետո ինքնավար դառնալու ցանկություն են հայտնել Իտալիայի երկու շրջան` Լումբարդիան և Վենետոն:

Երևում է` անկախանալ ձգտողների նկատմամբ Եվրոպայի և ամբողջ աշխարհի խտրական վերաբերմունքը իտալացիների համար դաս է եղել: Նշված երկու շրջանների առաջնորդները Իտալիայի կազմից դուրս գալու մտադրություն չեն հայտնել, պարզապես ավելի մեծ լիազորություններ են ցանկանում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, միգրացիան, կրթությունը և շրջակա միջավայրը:

Շրջանները կիրակի օրը միայն իրենց ինքնավարությունը ընդլայնելու հանրաքվեներ են անցկացրել: Դրանք, սակայն, իրավաբանական պարտադիր ուժ չունեն: Սահմանադրական դատարանն այդ հանրաքվեները թույլատրել է, քանի որ Իտալիայի Սահմանադրությունը յուրաքանչյուր շրջանի այդպիսի հնարավորություն տալիս է: Ուստի Լումբարդայի և Վենետոյի երեկվա հանրաքվեներում Իտալիայից անկախանալու հարց ներառված չի եղել:

Իտալական հանրաքվեները, բարեբախտաբար, կարծես թե հակամարտության նոր օջախ չեն ենթադրում: Սակայն դրանք աներկբա ցույց են տալիս, որ առավել անկախ ապրելու ձգտումը մոլորակի վրա թելադրող դեր է ստանձնում: Ու մարդկությունը լավ կանի` դրա համար հստակ, արդար ու անկողմնակալ չափանիշներ մշակի, քանի դեռ ազգամիջյան, կրոնական, միջնահանգային, անգամ միջթաղային բախումները չեն ծվատել ամբողջ աշխարհը: Ու դա առաջին հերթին կարող է սկսել հայկական հարցից` ուղղելով պատմական անարդարությունը և վերջ տալով «ադրբեջանական լվացքատան» ամոթին:  