Ջուր ենք պղտորում


իբր` «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» Տարիներ անց անհրաժեշտություն ծագեց փոփոխություններ կատարել 1991 թվականին ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում` պայմանավորված միջազգային ասպարեզում Հայաստանի ստանձնած պարտավորություններով ու նաև` այդ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեց նելու անհրաժեշտությամբ: Ներկայումս այդ օրենքի փոփոխության արդեն երեք նախագիծ կա: Վենետիկի հանձնաժողովն արդեն քննադատական եզրակացություններ է ուղարկել ՀՀ առաջարկած 2 նախագծերի վերաբերյալ: Հիմա էլ ստեղծվել է նոր նախագիծ, որում նույնպես կան վենետիկյան չափանիշներին չհամապատասխանելու տեսանկյունից մի շարք վիճելի դրույթներ. մասնավորապես` հոգեորսության, կրոնական կազմակեր պությունների գրանցման, անչափահասների քարոզչության և մի շարք այլ սահմանումներում: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով` այս նախագիծն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանանալու է սուր քննադատության, քանի որ մի շարք դրույթներ այնքան էլ հստակ շարադրված չեն. - Օրինակ` հոգեորսություն է համարվում ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ճնշումը. բայց ի՞նչ ասել է հոգեբանական ճնշում,- հարցադրում է առաջադրում Ս. Դանիելյանը: Վերջինիս համար չափազանց անհասկանալի արտահայտությունը խնդրեցինք, որ մեկնաբանի Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առայնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: - Դանիելյանի համար գուցե ոչ, բայց հոգևորականի համար շատ հստակ է, թե ինչ ասել է հոգեորսություն, և օրենքում անպայման պետք է ամրագրվի դրույթ, որը հոգեորսության սահմանումն է տալիս: Երբ ուրիշի հոտի սահմանններում քարոզչություն են անում, դա արդեն իսկ հոգեորսություն է: Շատերն ասում են, որ պետք է հանվի այդ դրույթը, ու ասում են նրանք, ովքեր զբաղվում են դրանով. եթե սոխ չեք կերել, ինչո՞ւ է ձեր սիրտը մրմռում… Ամեն բան շատ հստակ է, ուղղակի նրանք, ովքեր ուզում են ջուր պղտորած լինել, շահարկում են հոգեորսությունն` իբրև անորոշ ձևակերպված արտահայտություն - ասաց սրբազանը: Իսկ ջուր պղտորել «նրանք» ոչ միայն ուզում են, այլև փորձում են: Օրերս Ծաղկաձորում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն կազմակերպել էր սեմինար` գործող և սկսնակ լրագրողների համար: Ըստ մեր աղբյուրների` սեմինարի ընթացքում Ս. Դանիելյանի կողմից հնչել էին հակաեկեղեցական հայտարարություններ: -Սեմինարի անվան տակ, ոչ այնքան բացահայտ կերպով, թիրախը Հայ Առաքելական Եկեղեցին էր: Այսինքն` ակնհայտ էր կողմնակալությունը, և ներկայացվում էր այնպես, թե ՀԱԵ-ն հալածում է մյուս կրոնական կազմակերպություններին: Պարոն Դանիելյանը նաև նշում էր, թե եկեղեցին երբեք չի ձևակերպում «աղանդավորությունը», և թե ինչպե՞ս եկեղեցին կարող է այլ կազմակերպություններին անվանել աղանդ, եթե նույնիսկ ինքն իր դավանանքը չի կարող ներկայացնել,- «Ավանգարդին» պատմեց նշյալ սեմինարին մասնակցած մի լրագրող: Անհասկանալի իրավիճակ է ուրվագծվում. օրինակ եպիսկոպոս Աջապահյանը Հայ Առաքելական Եկեղեցին է ներկայացնում: Ու՞մ կամ ի՞նչ կառույց է ներկայացնում Ս. Դանիելյանը, ով այսքան համարձակ ու համոզված դատողություններ և հայտարարություններ է անում կրոնի, կրոնական կազմակերպությունների ու օրենքի նախագծերի մասին: Մեր հարցին, թե` «պարոն Դանիելյան, Դուք ի՞նչ դավանանք ունեք և ի՞նչ կրոնական կազմակերպություն եք ներկայացնում», վերջինս հարցադրման թեմայի հետ կապ չունեցող պատասխան տվեց` ասելով, որ ինքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Մեզ թվում է` Հայաստանի Հանրապետություն ներկայացնող ցանկացած անձ կամ կազմակերպություն կրոնական հստակ պատկանելություն կամ գեթ համակրանքի չափով կողմնորոշում պետք է ունենա: Այլապես անտրամաբանական ու նույնիսկ զավեշտալի է` կրոնի խնդիրներով մտահոգ ներկայանալը. լինի մարդու իրավունքները տարփողող ՀԿ¬ի ղեկավար, թե` շարքային քաղաքացի:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ