40 տոկոսը լուրջ թիվ է


Ավելի քան 160 միլիոն եվրոպացի տառապում է հոգեկան հիվանդություններով: Ինչպես երեքշաբթի օրը տեղեկացրել է Der Spiegel հանդեսը` վկայակոչելով Դրեզդենի Տեխնիկական համալսարանի հետազոտությունները` դա կազմում է բնակչության 38 տոկոսը: Հետազոտությունը կատարած գիտնականների խմբի ղեկավար Ուլրիխ Վիթխենը չափազանց տագնապալի է համարում այն փաստը, որ հիվանդների մեծամասնությանը ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվում: Մասնագետները վերլուծել են հոգեկան կամ նյարդային հիվանդությունների տվյալները` 30 պետություններում` Եվրամիության երկրներում, ինչպես նաև Շվեյցարիայում, Նորվեգիայում և Իսլանդիայում: Պարզվել է, որ առավել հաճախակի հանդիպող ախտորոշումը «վախի մշտական զգացողությունն է» (14 %): Այս խմբին հաջորդում են անքնությամբ ու դեպրեսիայով տառապողները (7 %): Ավելի քան 4 %¬ը թմրամոլության ու հարբեցողության զոհեր են: Մինչև 17 տարեկան քաղաքացիների 5 %¬ը դժգոհում է ցրվածությունից, իսկ 85¬ից բարձր տարիք ունեցողների 30 %¬ը` հիշողության կորստից: Հետազոտությունն արձանագրել է, որ հոգեկան հիվանդների միայն 1/3¬ն է բուժում ստանում: