Փարիզյան ամենաանառակ սեքս-ակումբում


- Փարիզում գաղտնի մի աշխարհ կա, որտեղ բոլորին կառավարում է գեդոնիզմը (իդեալիստական ուղղություն բարոյագիտության մեջ, որը դավանում է, թե հաճույքը կյանքի գերագույն նպատակն է, կյանքի ամենամեծ բարիքը-խմբ),- գրել է The DΖily BeΖst-ը:

Դա խավար միջանցքների և շքեղ սենյակների լաբիրինթոս է, որի այցելուների շարքում քիչ չեն քաղգործիչներն ու նշանավոր անձինք:

Հրապարակման հեղինակի հավաստմամբ Ֆրանսիայում գործում է ավելի քան 500 սեքս-ակումբ: Դրանց այցելուներին կարելի է 5 մասի բաժանել: Սեփական կանանց կամ սիրուհիներին միմյանց հետ փոխանակողների կողքին (echΖngistes) cΖndΖulistes-ներն են այն տղամարդիկ, ում հաճելի է իրենց կնոջը մերկացնել ուրիշ տղամարդկանց աչքի առջև ու հետո հետևել, թե ուրիշներն ինչպես են կենակցում իր կնոջ հետ: Երրորդ խմբի տղամարդիկ զվարճանում են իրենց կանանց կամ սիրուհների հետ, բայց գրգռվում են, երբ հանդիսատես են ունենում: Վուայերիստներն, ընդհակառակը, հեշտանք են ապրում` ուրիշների սեռական ակտը դիտելով: Եվ վեջապես, ոմանց էլ ընդամենը հրապուրում է այդ մթնոլորտը:

Փարիզյան այս ակումբների մասին հրապարակման հեղինակը կին է` լրագրողուհի Ջորդան Նեդլերը: Նա այսպես է նկարագրել իր առաջին այցելությունը ChΖbdelles ակումբ.

- Մենք 6 հոգով (3 կին և 3 տղամարդ) գնացինք, որովհետև այցելուներին միայն զույգերով են թույլ տալիս այնտեղ: Երբեմն կարող են տղամարդկանց միայնակ թույլ տալ, բայց զույգ չունեցող կնոջը` հազվադեպ բացառությամբ. այնտեղ զգուշանում են պոռնկությունից:

Ուրեմն` պոռնկություն ասվածն էլ տարբեր ընկալումներ ունի. երբ ամուսնու ներկայությամբ ու նրա մղումով կինը կենակցում է այլոց հետ, դա «նորմալ» է, իսկ միայնակ կնոջ հարաբերությունը անծանոթի հետ` պոռնկություն է:

Ակումբն իր պահանջներն ունի: Տղամարդիկ պետք է կոստյումներով լինեն (ծայրահեղ դեպքում կարելի է պիջակ և մուգ գույնի անդրավարտիք): Կանայք պետք է շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ հագնեն և բարձրակրունկ կոշիկներ:

- Կանայք պետք է գեղեցիկ լինեն, իսկ տղամարդիկ առնվազն գոնե արտաքնապես պետք է հարուստի տեսք ունենան,- նկարագրել է լրագրողուհին:

Այցելուներին արգելված է կանխիկ փող և հեռախոս ունենալ. մուտքի մոտ դրանք հանձնում են պահախցիկներում: Մեկ զույգի համար մուտքի արժեքը 88 եվրո է, խմիչքի մեկ բաժինը` 22 եվրո: