ԼՐԱՀՈՍ


l Այսօր և վաղը Մոսկվայում (ՌԴ) կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր սպորտկոմիտեի հերթական նիստ, որին կմասնակցի ներկայացուցիչ ՀՀ զինված ուժերից: Ծանոթացման այց` Աթենք Ս.թ. ապրիլի 7-ից 11-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տ.Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով կմեկնի Աթենք (Հունաստան)` Հունաստանի զինված ուժերի թիկունքային ապահովման ընթացակարգերին և գործառույթներին ծանոթանալու նպատակով: Մ.Գրիգորյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից Հայաստանի Հանրապետության Նախագահի` ՆՀ-51-Ա հրամանագրով, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: