ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

09.02.2012 թ.

ԽՈՅԵՐ. Հատկապես ընտանեկան գործերում այսօր մի փորձեք շատ նախաձեռնող լինել. դա կզայրացնի ձեր ընտանիքի անդամներին: Աշխատեք անհարկի համբերատար լինել և ավելի պահանջներ չներկայացնել, հատկապես ֆինանսական հարցերում: Սիրո հարցում ևս փորձեք խուսափել ըմբոստ վարքագծից: Պահպանեք ձեր սիրտը:

ՑՈՒԼԵՐ. Այսօր հրաշալի տրամադրություն ու ինքնազգացողություն կունենանք, հանդարտ հարաբերություններ` ընտանիքում ու ձեր սիրած էակի հետ: Կարելի է զբաղվել մտավոր աշխատանքով կամ անբացատրելի երևույթներ ուսումնասիրել: Հնարավոր է` օգուտներ քաղեք մտավոր աշխատանքից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Լավ տրամադրությունը և կենսաէներգիան կնպաստեն ընտանեկան ու սիրային հարաբերությունների է´լ ավելի բարելավմանը: Հաջող ընթացք կունենան մասնագիտական գործերը: Ներքին զգացողության թելադրանքով բոլոր խնդիրներին ստեղծագործաբար վերաբերվելը նաև հետագա հաջողությունների հիմք կդառնա: Ձեր հոգևոր ուսուցչի (կամ խորհրդատուի) խորհուրդները կարող են անսպասելի օգուտներ բերել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Այսօր ավելի նախաձեռնող եղեք: Օրը հաջող է` երեխաների հոգևոր դաստիարակության համար: Ընտանիքում ջերմ հարաբերություններ և տանը հարմարավետություն ստեղծելը կնպաստեն ընտանեկան մթնոլորտի ջերմացմանը` ոչ միայն այսօր: Մշակութային օջախներ այցելելը լիարժեք կդարձնի հոգու և արտաքին աշխարհի ներդաշնակությունը: Հնարավոր են սիրային խենթություններ ու նոր արկածներ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Օրը բարեհաջող է` ընտանեկան հարաբերությունների ջերմացման և հասարակական գործունեության առաջընթացի համար: Առանձնակի հոգատարություն ցուցաբերեք երեխաների հանդեպ: Ֆինանսական խնդիրներ կարող են ծագել անշարժ գույքի, մթերքների և ծառայությունների ոլորտի առնչությամբ:

ԿՈՒՅՍԵՐ. Հավանաբար այսօր ի հայտ կգան ձեր հոգևոր-հոգեբանական շնորհներն ու հնարավորությունները: Լավագույն պահն է` ուսումնասիրել ձեզ շրջապատող մարդկանց հոգեբանությունն ու նրանց վարքագիծը: Մասնագիտական կարևոր խնդիրների հանդեպ ձեր ներքին զգացողությամբ թելադրված որոշումները հաջողություն կբերեն:

ԿՇԵՌՔՆԵՐ. Ստեղծագործական մտավոր ակտիվությունն այսօր կօգնի մասնագիտական ու ֆինանսական հարցերում: Հաջողակ և արդյունավետ կլինեն փոքրիկ շրջագայութ յունները` կապված հատկապես երեխաների ռոմանտիկ արկածների ու առողջության հետ:

ԿԱՐԻՃՆԵՐ. Այսօր դուք ձեզ բավական մեկուսացված կզգաք. հնարավոր է` խորանաք անբացատրելի երևույթների մեջ կամ ինքներդ ձեզ համար դառնաք անբացատրելի: Ուշադիր եղեք հատկապես ֆինանսական խնդիրներ լուծելիս և գործնական հարաբերություններում: Ավելի սթափ պահեք ձեր բանականությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Շրջապատի մարդկանց տրամադրությունները ճիշտ ըմբռնելը և նրանց կարեկցելը կամ խորհուրդներ տալը կնպաստի հարաբերությունների ջերմացմանը: Ֆինանսական, ընտանեկան ու մասնագիտական հարցերին ավելի խնամքով վերաբերվեք: Ստեղծագործական ներշնչանքը հետաքրքիր ծնունդ կարձանագրի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Ջանացեք, որպեսզի բարձր տրամադրություն և լավ ինքնազգացողություն ունենաք. դա թռիչքի թևեր կպարգևի, ինչը լուծելի կդարձնի մինչ այս անհնարին թվացող որոշ խնդիրներ: Հատկապես արվեստի և զվարճանքների բնագավառում աշխատող այծեղջյուրների համար օրը կլինի եկամտաբեր: Նաև փոխադարձ սիրո համար օրը բարենպաստ է:

ՋՐՀՈՍՆԵՐ. Հնարավոր են դժվարություններ հասարակական, գործնական ու գեղարվեստական գործունեության մեջ: Այսօր ձեզ իրատեսություն է պետք` խուսափելու ֆինանսական մոլորություններից, սխալ կամ ուռճացված հաշվարկներից: Սիրային հարցերում հնարավոր են խաբեություններ, փորձեք բացառել բախումները` ընտանիքում և սիրելի անձանց հետ:

ՁԿՆԵՐ. Փորձեք խույս տալ ընտանիքում և սիրային հարաբերություններում ծագելիք սուր վեճերից: Պահպանեք ձեր առողջությունը և նախընտրեք ակտիվ հանգիստը: Բիզնեսում նոր գործ սկսելու համար օրը նպաստավոր չէ: Հանդարտվեք և ինքնակատարելագործման ուղի որոնեք: