Նշանառության տակ ամերիկյան բանկերն են


Նշանառուն «Ալ¬Քաիդա»¬ն է. ահաբեկիչները նաև «միջուկային սեպտեմբերի 11» են նախապատրաստում: «Ալ¬Քաիդան», փաստորեն, նորից իրադարձությունների կիզակետում կարող է հայտնվել: Ինչպես հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները` ահաբեկիչները հարձակումներ են ծրագրում` Միացյալ Նահանգների խոշորագույն բանկերի վրա: Ըստ որոշ տվյալների` Հետախուզության Դաշնային Բյուրոն (ՂըՀ) նախազգուշացումներ է ուղարկել ֆինանսական մի շարք հսկաներին սպառնացող վտանգի մասին: Միաժամանակ, ՎիկիԼիկսն էլ հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտմենտի գաղտնի գրագրությունը, ուր հաստատվում է, որ «Ալ¬Քաիդան» լրջորեն խորամուխ է եղել, այսպես կոչված, «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքներում: Ուոլ¬սթրիտի բանկերն ու դրանց ղեկավարները նախազգուշացումներ են ստացել Նահանգների իշխանություններից առ այն, որ «Ալ¬Քաիդա»¬ի կողմից իրենց դեմ կարող է հարձակում կատարվել (տեղեկացրել է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով բարձրաստիճան մի պաշտոնյայի: Անանուն աղբյուրը պատմել է, որ նման հարձակումների սպառնալիքը հաստատվել է Արաբական թերակղզում տեղակայված «Ալ¬Քաիդա»¬ի հաղորդագրությունը «որսալու» ընթացքում և հարձակման փորձերի արդյուն քում: Հնարավոր է, որ ահաբեկչական կազմակերպության գործակալներն ականապատված ծանրոցներ ուղարկեն բանկեր: Իր ինքնությունը հրապարակել չցանկացող աղբյուրը նշել է նաև, թե բանկերի տնօրենների սպանությունների մասին թեև խոսք չկա, սակայն ամերիկյան իշխանությունները տագնապած են, որ գաղտնալսումների ընթացքում հիշատակվել են թոփ¬մենեջերների անուններ: AFP¬ն հաղորդել է, որ այսուհանդերձ` ՀԴԲ¬ն պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել այս լրատվությունը: Հայտնի է, որ Արաբական թերակղզու «Ալ¬Քաիդա»¬ի կողմից ստեղծված Inspire պորտալի նպատակն անգլախոս մուսուլմաններին միջազգային ջիհադիստական կազմակերպություններում հավաքագրելն է: Անցած շաբաթ բրիտանական Telegraph¬ը ՎիկիԼիսկ¬ից արտատպել է գաղտնի մի ճեպազրույց, ուր ասվում է, որ «Ալ¬Քաիդան» ռադիոակտիվ նյութեր է հավաքում և վտարանդի գիտնականներ է վարձում` նրանց օգնությամբ այդ «կեղտոտ ռումբը» ստեղծելու: Այս մասին դեռևս 2009¬ին ամերիկյան Հատուկ ծառայությունների աշխատակիցները տեղեկացրել են ՆԱՏՕ¬ի գագաթնաժողովում: Իրեն անհրաժեշտ ամենայն ինչ ձեռք գցելու նպատակով «Ալ¬Քաիդան» մաքսանենգության է դիմում: Փաստաթղթերում հաղորդում կա Ղազախստանի և Ռուսաստանի սահմանում կալանված բեռնատար գնացքի մասին, որում հայտնաբերված են զենք ստեղծելու համար անհրաժեշտ նյութեր: Խոսվում է նաև Ուգանդայում կանգնեցված` հարստացված ուրանով բեռնված ավտոբուսի, Չեռնոբիլի ատոմակայանից հափշտակած ռադիոակտիվ նյութերը Լիսաբոնում վաճառել փորձող միջնորդի մասին: Մեկ այլ ճեպագիր էլ պատմում է Եվրամիության նախարարների հետ ԱՄՆ¬ի ազգային անվտանգության նախարար Ջանետ Նապոլիտանոյի հանդիպման մասին: Ավիահաղորդակցման անվտանգությանը նվիրված այդ հանդիպման ժամանակ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դը Մեզյերն անհանգստություն է արտահայտել, որ ահաբեկիչները կարող են մանկական առարկաների տեսքով կամ դրանց մեջ թաքցրած պայթուցիկներ տեղադրել ինքնաթիռներում: «Ալ-Քաիդա»¬ի անդամները վտանգավոր նյութեր կարող են հափշտակել նույնիսկ ՄԱԿ¬ին առընթեր Ատոմային էներգիայի միջազգային լաբորատորիայից (ՄԱԳԱՏԷ), որտեղ լուրջ խնդիրներ կան` արտադրական և քրեական անվտանգության առնչությամբ` գրել են ամերիկյան դիվանագետները: ՎիկիԼիսկը հաղորդել է, որ ՄԱԳԱՏԷ¬ի գլխավոր տնօրենի տեղակալ Տոմիխիրո Տանիգուչին ԱՄՆ¬ի ներկայացուցիչներին ոչ պաշտոնապես նախազգուշացրել է, որ աշխարհին «միջուկային սեպտեմբերի 11» է սպառնում` եթե ուրանի և պլուտոնիումի պաշարները պատշաճ կերպով չվերահսկվեն ու չպաշտպանվեն ահաբկիչներից: