ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ


Ինչպես հաղորդում է ԲԻ-ԲԻ-ՍԻ-ն, Նյու Յորքում շարունակում են պայքարը ծխելու դեմ: Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել այն օրինագծին, որով արգելվում է ծխել այգիներում, պուրակներում, Թայմս-պուրակի լողափին: Այս փաստաթղթում ամրագրված են այն գոտիները, որոնք ընդգրկված են ծխելու դեմ պայքարի ծրագրում: 1700 այգիներում և պուրակներում, 23 կմ երկարությամբ ձգվող լողափերին այսուհետև կհայտնվեն հսկիչներն ու կտուգանեն բոլոր նրանց, ովքեր կխախտեն քաղաքային խորհրդի ընդունած օրենքը: Ինչ վերաբերում է ռեստորաններին և սրճարաններին, ապա 10 տարի առաջ արդեն այդ վայրերում արգելվել էր ծխելը: Բնապահպանների վկայությամբ, Նյու Յորքը դառնում է աշխարհի ամենամաքուր բնապահպանական «ֆոնն» ունեցող քաղաքներից մեկը: