ՎԱՆԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ


Բրիտանացիներն անհանգստացած են, հանդես են գալիս հոդվածներով ու հեռուստաբանավեճերով. իրականանում են բուլղարացի գուշակ Վանգայի կանխատեսում ները, ըստ որոնց, աշխարհը զրկվում է մեղվաընտանիքներից` մարդկությանը զրկելով այնպիսի հրաշալի քաղցրեղենից, ինչպիսին մեղրն է, որը նաև ունի բուժիչ հատկություններ: Արդեն իսկ Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում, Իտալիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում և Ուկրաինայում ոչնչացել են մեղուների հարյուր հազարավոր ընտանիքներ: Վանգան մեղուների ոչնչացումը պայմանավորում էր Եվրոպայում տեղի ունեցող աշխարհագրական երևույթներով, մասնավորաբար կլիմայի կտրուկ փոփոխմամբ: