Ընդդիմադիրները` հրաշքի սպասումով 


 

Գլոբալ պատերազմից`  մինչև աշխարհի կործանում

Ինչո՞ւ ընդդիմադիր լուրջ կուսակցությունները հապաղում են իրենց նախընտրած թեկնածուի մասին պաշտոնապես հայտարարել: Պարզ է, մտահոգություն ունեն, որ նա չի հաղթի: Պարզապես արմատականները հույսը դնում են հրաշքի վրա: Ենթադրում են, որ աշխարհում կարող են կատարվել կտրուկ-էքստրեմալ փոփոխություններ: Օրինակ, սիրիական ճգնաժամը փոխակերպվի տարածաշրջանային խոշոր պատերազմի` ներառելով Իրանը և Թուրքիան: Արևմուտքն այդ դեպքում կտրուկ քայլեր կկատարի ՀՀ-ում իշխանափոխություն հրահրելու, որից կօգտվեն ընդդիմադիր ուժերը:

Բայց ո˜վ գիտի, գուցե սպասում են դեկտեմբերի 22-ին, որ եթե աշխարհը չկործանվի` նոր միայն հստակեցնեն իրենց անելիքը: