ԿՈՖԵԻՆԸ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱ՞Ն


Գիտնականները նշում են. իրենց ուսումնասիրությունների արդյունքները համընկնում են ավելի վաղ հաստատված այն տեսակետին, որ սուրճ օգտագործողների շրջանում սակավադեպ են նաև ինքնասպանությունները: Նրանց կարծիքով` դրանում էական դերը, թերևս, խաղում է կոֆեինը, որը, ինչպես հայտնի է` ուժեղացնում է կյանքից բավարարվածության զգացողությունը և ակտիվացնում է: Սակայն ընկճված պահերին մարդիկ հաճախ հրաժարվում են սուրճից. հենց այս իրողությունն էլ գիտնականները համարում են դեպրեսիայի մեջ նախանշան: Ընկճվածության մեկ այլ ախտանիշ է ընդհատումներով քունը, իսկ սուրճը կարող է ավելի սրել, խորացնել այդ խնդիրը: Հետազոտություններն, իհարկե, հետաքրքիր փաստեր դեռ շատ կարող են արձանագրել, սակայն չմոռանանք, որ յուրաքանչյուր օրգանիզմ իր առանձնահատկություններն ունի: Ավելին, ցանկացած չարաշահում իր վնասաբեր հետևանքներն ունի: